Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ս.Ալեքսեևիչ .«Եթե ինձ տրված է ժամանակ, ես կգրեմ գիրք ծերության մասին»

12.07.2015

Վավերագրությունը գրականության ապագան է, քանի որ կյանքն ինքը վերածվում է բեմադրության: Նման կարծիք է հայտնել 2015թ.- գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր, բելոռուս գրող Սվետլանա Ալեքսեևիչը Ստոքհոլմում նախօրեին կայացած մամլո ասուլիսում: Այդ մասին «ՏԱՍՍ»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը :

«Մի անգամ Տոլստոյն իր օրագրում գրել է, որ այլևս չի գրելու գեղարվեստական ստեղծագործություններ, այլ միայն վավերագրական: Եվ որ կգա ժամանակ, երբ գրողին ամոթ կլինի հորինել կյանք: Ի՞նչ կարելի է հորինել ԻՊ-ի (Իսլամիստական պետության) տեսագրությունից հետո: Դահիճները սև հագուստով, զոհերը՝ կարմիր: Իսկ մենք՝ հանդիսատեսներ անմարդկային ներկայացումների: Հենց ինքը՝ կյանքն է վերածվում բեմադրության: Ժամանակակից իրականությունը շատ սրընթաց է, մենք ժամանակ չենք ունենում այն հորինելու համար: Նոր բովանդակությունը պահանջում է նոր ձևեր: Անտարակույս է, որ վկաները դառնում են գրականության գլխավոր հերոսները»,- կարծում է գրողը:

Ըստ նրա, երկու հավերժական և գլխավոր թեմաները, որոնց շուրջ պտտվում է ամեն ինչ սերն է ու մահը: «Հիմա ես գիրք եմ գրում կնոջ և տղամարդու հարաբերությունների մասին: Եթե ինձ տրված է ժամանակ, ես կգրեմ գիրք ծերության մասին, կյանքի շրջանի ավարտի մասին»,-ասում է Ալեքսեևիչը:

Նա ասել է, որ «Պատերազմը չունի կնոջ դեմք» վեպն ստեղծելու ժամանակ ինքը դեռ շատ պատրանքներ ունր, որ դրանցից ինքը այնքան էլ շուտ չի ազատվել: Իսկ «Երկրորդ ձեռքի ժամանակը» վեպն ստեղծելիս նա արդեն ազատ էր դրանցից, տեսել ու լսել էր շատ բան:

«Այժմ ես այնքան հեշտությամբ չեմ հավատում մարդուն, ապագայի իդեալներին: Դա ասում է առանց պատրանքների, հասուն մարդը»,- նշել է գրողը:

Սվետլանա Ալեքսեևիչը 2015 թ.-ի գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ է ստացել «մեր օրերում տառապանքի ու արիության հուշակոթողի վերածված պոլիֆոնիկ ստեղծագործությունների» համար:
    Դիտվել է 345 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428>>հաջորդ