Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջիգարխանյանի թատրոնի արտիստները երևանցիներին հանդիպեցին անցյալն ամփոփած հողաթմբի մոտ ...

12.09.2015

Դեկտեմբերի 8-ին Մոսկվայի «Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոն»-ը Երևանցի թատերասերների ուշադրությանը ներկայացրեց «Սրճարան «Կյանքը վարդագույն լույսի տակ»» ներկայացումը:

Ֆրանսիացի ռեժիսոր Լեո Մաննոն անգլիացի դրամատուրգ Լեոնել Գոլդշտեյնի նույնանուն պիեսի առաջին իսկ տեսարանները ներկայացնում է կտավին թեթև վրձնահարվածներ հասցնող նկարչի ոճով, որն ի վերջո վերածվում է մարդկային կյանքի հավերժական հարցադրումներից մեկի՝ սիրո խորխորատները յուրահատուկ եղանակներով բացահայտող հետաքրքրաշարժ պատկերաշարի :

Կնոջ գերեզմանի մոտ իր միայնության մեջ անմխիթար թվացող ամուսնուն՝ Դավիդ Գալերնին (դերասան՝ Ստանիսլավ Լևանտով) է մոտենում հանգուցյալի երիտասարդական տարիների սիրած տղամարդը՝ Էդվարդ Ջոնսոնը (Դերասան՝ Անատոլի Կոտ): Վերջինս կնոջ կորուստը սգացողին մատուցելով նրա իսկ սիրելի խմիչքն ու խորտիկները, թանկագին հողաթմբի մոտ ձևավորում է յուրահատուկ մթնոլորտ, ուր վստահության, համատեղ հետաքրքրությունների, անցյալի զվարճալի ու ոչ այնքան զվարճալի հիշողությունների լաբիրինթոսից, ի վերջո, ամբողջանում է պիեսի դրամատուրգիան:

Ամուսինը 50 տարի ապրել է մի կնոջ հետ, ում ոչ թե սիրել, այլ միայն ընկալել է որպես իր վարք ու բարքի, իր ցանկությունների ու սովորությունների բեռնակրի, որպես վիսկի ու թթու դրած վարունգներ մատուցողի...

Ամուսնու այդ նույն գծերը լավ գիտի նաև կնոջն իրական ազատության մեջ ընկալող, նրա հետաքրքրությունների, խենթությունների ուղեկիցը, ով իր մեջ ուժ է գտել երիտասարդության շրջանում ձևավորված անկեղծ և անմնացորդ զգացմունքները կնոջ ամուսնությունից հետո ներկայացնել ... պլատոնական սիրո հարթության մեջ...

Այդպես, պատումի հերոսների յուրահատուկ սիրային եռանկյունին գոյատևել է մի ողջ կյանք՝ 50 տարի, մինչև այն պահը, երբ անվերադարձ կորստի կսկիծը երկու դժբախտներին, ի վերջո, ստիպում է հանդիպել իրենց ընդհանուր անցյալն ամփոփած հողաթմբի մոտ...

Միևնույն կնոջ գերակայության տարածքում հայտնված երկու տղամարդ թեև նախկինում չեն հանդիպել, աստիճանաբար վերածվում են ճակատագրի անտեսանելի կապերով ձևավորված եռանկյունու կեղմերի:

Եվ հանդիսատեսի աչքերի առջև այդ անխախտ եռանկյունին սկսում է արձակել վարդագույն երանգներ..

Այդ երանգները իրականություն են դառնում քաղցր ու դառը հիշողությունները իր պատերի մեջ պահպանող «Կյանքը վարդագույն լույսի տակ» սրճարանում... Կամ այդ սրճարանի մասին հիշողություններում...

«Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոն»-ի դուետը Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում անգլիացի հեղինակի մոսկովյան շնչով և ֆրանսիական ոճով ներկայացված բեմադրությունը մատուցեց դերասանական հղկված, իսկ որոշ դրվագներում նաև պահի ներշնչանքով բռնկված խաղով:

Ու թեև դահլիճը չէր ջեռուցվում և մրսկան հանդիսատեսներից շատերի համար թատրոնը պարզապես չէր կարող սկսվել հանդերձարանից, այնուամենայնիվ, իրական ջիգարխանյական թատերական տոնը վերածվեց հոգևոր ջերմության աղբյուրի: Եվ դրա վկայությունը, ներկայացման ավարտին, դահլիճում հնչած երկարատև ծափահարությունները դարձան:

Հեղ. «Թագլուր»
    Դիտվել է 1026 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ