Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Արտադրվել է առաջին թարգմանիչ ակնոցի նմուշ-օրինակը

10.02.2013

Ճապոնական « NTT DoCoMo» ընկերությունը «CEATEC 2013 » ցուցահանդեսում ներկայացրել է տեքստը իրական ժամանակում ընկալող և թարգմանող «խելքով» ակնոցների նախօրինակը:
Առայժմ սարքը «ընկալում է» 4 լեզու` անգլերեն, ճապոներեն, չինարեն և կորեերեն, հաղորդում է «vesti.ru»-ն:

Ակնոցները օգտակար կլինեն ճաշացուցակներ թարգմանելու, անծանոթ լեզվով ցուցանակների բովանդակությանը ծանոթանալու դեպքում, նշել են ընկերության մարդիկ: Խորհրդանշանները ճանաչելու և թարգմանելու գործողությունը ակնոցների նախօրինակը իրականացնում է 5 վայրկյանում:

Բացի այդ, սարքը կարողանում է գործնականում ցանկացած հարթ մակերևույթ վերածել իր համար սենսորային դիսփլեյի: Օրինակ, ակնոցները կարող են վիրտուալ տեխնիկական էկրանի վերածել ամենասովորական թղթի մակերեսը: Գործողությունները այս սարքի հետ իրականացվում է ձեռքի մատին անցկացված հատուկ օղակ-մատանու միջոցով:

Ակնոցները կարող են նաև ճանաչել տեսադաշտում գտնվող մարդկանց դեմքերը: Տեղեկատվությունը նա ծանրաբեռնում է այլ տեղերում գտնվող սերվերներից:

Այնուամենայնիվ, «NTT DoCoMo» ընկերության կողմից ցուցադրված ակնոցների նախնական օրինակը ընդամենը ցուցադրական նմուշ է: Արդյո՞ք դրանք կթողարկվեն զանգվածային խմբաքանակով և որքա՞ն կարժենան, առայժմ անհայտ է:
    Դիտվել է 650 անգամ
    12345678910111213141516171819202122232425262728293031323334353637383940414243444546474849505152535455565758596061626364656667686970717273747576777879808182838485868788899091929394959697