Կինոփառատոնի հատուկ մրցանակ կտրվի միակ պարալիմպիական լեռնադահուկորդին 12.10.2015
Ըստ ավանդության, այսօր, դեկտեմբերի 10-ին, «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի» ընդունման օրը, Մոսկվայի կինեմատոգրաֆիստների տանը մեկնարկել է մարդու իրավունքներին նվիրված «Ստալկեր» կինոփառատոնը: Փառատոնի բացմանը հատուկ մրցանակներ կտրվեն դերասան և պրոդյուսեր Ինգիբորգե Դալկունայտեին, Ռուսաստանում միակ պարալիմպիական լեռնադահուկորդ Սերգեյ Ալեքսնդրովին և կինոռեժիսոր Մառլեն Խուցիևին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Փառատոնի արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 15-ին: Իսկ դեկտեմբերի 16-18-ին փառատոնային կինոնկարները կցուցադրվեն մայրաքաղաքային բարձրագույն ուսումնական հաստատություններում: Դրան զուգահեռ բուհերում կանցկացվեն նաև ստեղծագործական հանդիպումներ ֆիլմերի ռեժիսորների հետ:
Ավելացնենք, որ փառատոնի ժամանակ ընդհանուր առմամբ ցուցադրվելու են 119 խաղարկային և վավերագրական ֆիլմեր: Փառատոնային կինոդիտումների մուտքն ազատ է: