Ռուսաստանի վարչապետը և էլի 1299 մարդ կարդացել են «Պատերազմ և խաղաղություն»-ը12.11.2015
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը միացել է Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն: Կարդում ենք վեպը» մասշտաբային գրական մարաթոնին: ՌԴ կառավարության ղեկավարը հեռուստաեթերում կարդացել է այդ անմահ ստեղծագործության 4-րդ հատորի երկրորդ գլխից մի հատված:
Մեդվեդևը ընտրել է Տոլստոյի վեպի այն հատվածը, որտեղ ներկայացվում է, թե ինչպես է պետերբուրգյան հասարակությունը սպասում Կուտուզովից ստացվող լուրերին, ով պատերազմում էր Նապոլեոնի դեմ:
Գրական էստաֆետը Ռուսաստանի վարչապետն ընդունել էր Սանկտ Պետերբուրգի Ռուսական գրականության ինստիտուտի տնօրեն Վսեվոլոդ Բագնոյից, իսկ հետո այն փոխանցել արվեստաբան Նատալիա Տոլստայային:
Լև Տոլստոյն այս վեպը գրել է 6 տարվա ընթացքում (1863-1869թթ.): Այն անդրադառնում է նապոլեոնյան ժամանակաշրջանի պատերազմի պատմությանը, որն, ընդհանուր առմամբ Ռուսաստանի համար ձգվել է 7 տարի (1805-1812թթ.):
Ռուս մեծ գրող Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպի հանրային ընթերցանությունը կազմակերպել է Համառուսաստանյան հեռուստա-ռադիոհաղորդումների ընկերությունը:
2015 թ.-ն Ռուսաստանում հայտարարված է գրականության տարի: 4 հատորից կազմված «Պատերազմ և խաղաղություն» վեպի ընթերցանության համար նախատեսվել էր 60 ժամ, որը պետք է սկսվեր դեկտեմբերի 8-ին և ավարտվեր 3 օր հետո՝ դեկտեմբերի 11-ին:
Գրքի ընթերցանության համար հրավիրվել էին 1300 մարդ, որոնցից յուրաքանչյուրը պետք է ներկայացներ ստեղծագործության մի դրվագ՝ մեկ էջի սահմաններում, որը համապատասխանում է հեռարձակման 2-3 րոպեներին:
Այս անընդհատ ընթերցանության մասնակիցների սոցիալական կազմը շատ բազմազան է եղել՝ քաղաքական գործիչներ, սպորտսմեններ, գիտնականներ, արտիստներ, ուսանողներ և այլն: Հատկանշական է, որ ընթերցողների մեջ քիչ չեն եղել այնպիսիք, ովքեր այդ պահին գտնվել են Ռուսաստանի սահմաններից հեռու: «Այդ կերպ մենք ցույց ենք տալիս, որ մեծ գրականությունը միավորում է բոլորին»,- ասել են կազմակերպիչները: