Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դերասանը և նրա կինը բուժկենտրոնի շինարարությանը նվիրել են 15 մլն դոլար

12.11.2015


Հոլլիվուդյան հանրահայտ դերասան Քրք Դուգլասը և նրա կինը Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց խնամքի կենտրոնին են նվիրաբերել 15 մլն դոլար: Այդ մասին տեղական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ըստ լրատվամիջոցների, հաստատությունը, որի շինարարությունը Լոս-Անջելոսում կսկսվի 2016թ.-ին, կկրի այս շաբաթ իր 99 ամյակը նշող դերասանի անունը: Կենտրոնի ընդհանուր արժեքը կազմում է 35 մլն դոլար և նախատեսված է 80 մարդու համար: Այն իր ծառայություններն է առաջարկելու նման սպասարկման կարիք ունեցող դերասաններին և հոլլիվուդյան կինոարդյունաբերության ներկայացուցիչներին:

Հեռուստատեսության և կինոյի ոչ առևտրային հիմնադրամը, որը իրականացնում է դրամահավաքը և այս նախագիծը, երախտագիտություն է հայտնել Դուգլաս ամուսիններին, ովքեր դարձել են իրենց կազմակերպության պատմության մեջ ամենախոշոր ներդրում կատարողները :

«Մենք անչափ շնորհակալ ենք Քրք և Էնն Դուգլասներին իրենց այսքան առատաձեռն զոհաբերության համար: Այդ միջոցները մեզ կօգնեն իրականացնել այս մտահղացումը և օգնել ինչպես հիվանդության դեմ պայքարող մարդկանց, այնպես էլ նրանց ընտանիքների անդամներին, ովքեր ի վիճակի չեն անհրաժեշտ ձևով հոգ տանել իրենց հիվանդ մերձավորների նկատմամբ»,- նշվում է հիմնադրամի հայտարարության մեջ:

Քրք Դուգլասը ծնվել է 1916 թ.-ին, Նյու-Յորքի նահանգում, աղքատ ընտանիքում: Նա համարվում է հոլլիվուդյան «Ոսկե ժամանակաշրջանի» կենդանի լեգենդներից մեկը: Նա կինոսիրող հանրությանը հայտնի է «Սպարտակ» (1960թ.), «Կյանքի ծարավ» (1956թ.) և այլ ֆիլմերից:

Ի դեպ, «Կյանքի ծարավ» ֆիլմում նկարիչ Վան Գոգի կերպարը մարմնավորելու համար դերասանը արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի, իսկ 1996թ.-ին կինոարվեստի զարգացման մեջ ունեցած մեծ ներդրումների համար պարգևատրվել է պատվավոր «Օսկար»-ով:

    Դիտվել է 272 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ