Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրիան Թուրքիային մեղադրում է մշակութային արժեքները չվերադարձնելու մեջ

12.11.2015


Սիրիայի իշխանությունները մեղադրել են Թուրքիային այն բանում, որ այդ երկիրը հրաժարվում է վերադարձնել Սիրիայից տարածքից գողացված պատմամշակութային արժեքները: Այդ մասին «Reuters»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը` հղում անելով «РИА новости»-ին:

Սիրիայի Հնությունների և թանգարանների դեպարտամենտի գլխավոր տնօրեն Մաամուն Աբդուլքարիմը հայտարարել է, որ իր երկրի մշակութային ժառանգությունը հանդիսացող ավելի քան 2000 իր Թուրքիան բռնագրավել է և, ի տարբերություն այլ երկրների, հրաժարվում է վերադարձնել կամ դրանց մասին ինչ-որ տեղեկություններ հաղորդել օրինական տերերին :

Իսկ Թուրքիայի մշակույթի նախարարությունն, իր հերթին, Աբդուլքարիմի հայտարարությունն անվանում «անհիմն» և գտնում, որ նմանատիպ հայտարարությունները ունեն քաղաքական մոտիվացիա:
    Դիտվել է 539 անգամ