Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռուս-թուրքական մշակութային հարաբերությունները կդադարեցվեն

12.15.2015


Ռուսաստանը կդադարեցնի Թուրքիայի հետ մշակութային համագործակցությունը մինչև քաղաքական իրավիճակի փոփոխությունը: Այդ մասին ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի տարածած տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

«Մենք հիմնվում ենք այն հանգամանքի վրա, որ ներկա իրավիճակում խոշոր մշակութային նախագծերի մասին բանակցություններ վարելը անտակտ է : Հասկանալի է, որ Ռուսաստանի Դաշնությունն, ընդհանրապես, առաջնորդվում է մշակույթի, ինչպես նաև ժողովրդի անմեղության կանխավարկածով: Սակայն լինում են այնպիսի քաղաքական սուր պահեր, երբ մշակութային իրադարձությունների շուրջ բանակցություններ վարելը ճիշտ չի»,- ասել է Շվիդկոյը նախօրեին՝ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ընթանում է մշակույթի միջազգային ֆորում:

Նա չի բացառել, որ շփումներն ինչ-որ ժամանակ հետո կվերականգնվեն, այդ թվում նաև խաչվող մշակութային տարվա անցկացման մակարդակում: «Բնական է ոչ մեկը ոչինչ չեղյալ չի համարում: Մենք պարզապես ինչ-որ ժամանակով սառեցնում ենք: Կարծում եմ կանցնի ժամանակ, կփոխվի քաղաքական իրավիճակը, և այդ ժամանակ հնարավոր կլինի վերադառնալ այն գաղափարներին, որոնք գոյություն ունեին...»,- ասել մշակույթի գծող ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ 2015թ.-ի նոյեմբերի 24-ին թուրքական ռազմական F-16 կործանիչը Սիրիայի օդային տարածքում վայր է գցել Իսլամիստական պետության ահաբեկիչների ռմբահարման մարտական առաջադրանքից վերադարձող ռուսական Су-24М ռմբակոծիչը: Դրա հետևանքով ռուս-թուրքական հարաբերությունները միանգամից թևակոխել են խիստ սրված քաղաքական հարաբերությունների մակարդակ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն 2016թ.-ի հունվարի 1-ից ժամանակավորապես արգելվում է Թուրքիայի քաղաքացիներին վարձու աշխատանքի ընդունել Ռուսաստանում: Նոր տարում դադարեցվում է Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմով հարաբերությունների պայմանագրի գործունեությունը: Բացի այդ, Ռուսաստանը թուրքական ապրանքների ներմուծման արգելք և տնտեսական բնույթի մի շարք այլ սահմանափակումներ մտցրել իր տարածքում:
    Դիտվել է 365 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177