Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Աստղային պատերազմներ»-ի 7-րդ դրվագը շաույթով կգերազանցի «Ավատար»-ին

12.15.2015

Լոս-Անջելոսի 3 կինոթատրոններում դեկտեմբերի 14-ի երեկոյան (Հայաստանում՝ դեկտեմբերի 15-ի առավոտյան) կայացել է տարվա ամենասպասված՝ «Աստղային պատերազմներ: Ուժի արթնացում» ֆիլմի 7-րդ դրվագի համաշխարհային պրեմիերան: Ընդհանուր առմամբ կինոնկարի առաջին ցուցադրմանը մասնակցել է 5 հազար կինոսիրող, որոնց մեջ նաև բազմաթիվ կինոքննադատներ, լրագրողներ և, անշուշտ, ֆիլմում նկարահանված դերասաններ:

Կինոպրեմիերայի կազմակերպիչները իսկական շոու էին նախապատրաստել կինոթատրոնների մուտքերի մոտ, որտեղ փռված էին կարմիր գորգեր: Ցուցադրումն սկսելուց առաջ այդ գորգերի վրա կայացավ ֆիլմի կերպարների՝ կայսերական գրոհայինների և դրոիդների երթ:

Այս ֆանտաստիկ ասքի 7-րդ դրվագն ստեղծող կինոռեժիսոր Ջորջ Լուկասը իր ֆիլմի պրեմիերային մասնակցել է «Դոլբի» կինոթատրոնում, որտեղ 1977թ.-ին ցուցադրվել է «Աստեղային պատերազմներ»-ի առաջին սերիան:

Ցուցադրության անվտանգությունն ապահովելու համար իրավապահ մարմինները ձեռնարկել էին աննախատեպ միջոցառումներ, որոնք իրենց զգուշավորությամբ գերազանցել են անգամ «Օսկար» մրցանակաբաշխության նախապատրաստություններին:

Հետաքրքիր է, որ ֆիլմի հեղինակները առաջին պրեմիերայի մասնակից հանդիսատեսներին խնդրել են հնարավորինս ձեռնպահ մնալ սեփական տպավորությունները այլոց ներկայացնելու գայթակղությունից՝ մինչև կինոցուցադրության պաշտոնական մեկնարկը:

Դեկտեմբերի 15-ին «Աստղային պատերազմներ: Ուժի արթնացում»-ը կցուցադրվի Լոնդոնում: Իսկ համաշխարհային վարձույթը կսկսվի դեկտեմբեր 16-ից: ԱՄՆ-ում և Կանադայում այդ գործընթացը կմեկնարկի երկու օր հետո՝ դեկտեմբերի 18-ին:

Ըստ որոշ փորձագետների, «Աստղային պատերազմներ: Ուժի արթնացում» կինոնկարը իր դրամարկղային հասույթով և շահույթով կգերազանցի 2009թ.-ին թողարկված «Ավատար» ֆիլմի ֆինանսական ցուցանիշները: Հիշեցնենք, որ, «Ավատար»-ի վարձույթը հեղինակներին բերել էր 2,8 մլրդ դոլար:
    Դիտվել է 831 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ