Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Խնձորներ, որոնք եդեմական պտղի խորհուրդն ունեն

12.28.2015


Ծննդյան տոների ամենատարածված խորհրդանիշերից մեկը զարդարված եղևնին է: Սակայն հավերժական կանաչ ծառը միշտ չի, որ եղել է քրիստոնեական տոնակատարության կարևոր բաղադրիչ: ՄԻնչև 17-րդ դարն այն պարզապես որևէ կերպ չի ներկայանում քրիստոնեական տոնակատարությունների համատեքստում:

Միայն 1605 թ.-ին Գերմանիայում կրոնական բարեփոխիչ Մարթին Լյութերը, որպես սուրբ ծննդյան օրվա խորհրդանիշ, կիրառեց մշտադալար եղևնին և նրա ճյուղերին ամրացված երկնային փայլուն աստղերի խորհրդանշաններ ընկալվող վառվող մոմերը: Այդ ժամանակներին է վերաբերում նաև նորածին երկնային տիրոջը մատուցված նվերները խորհրդանշող զանազան քաղցրավենիքներով, մրգերով ու թղթից պատրաստված ծաղիկներով ծառը զարդարելու սովորույթի սկզբնավորումը:

Բայց և այնպես, պետք է նշել, որ հավերժ կանաչազարդ ծառի գաղափարը շատ ավելի հին ծագումնաբանություն ուի և կապված է նախաքրիստոնեական ժամանակների և արևի պաշտամունքի հետ: Արևին երկրպագող մշակույթները ներկայացնող հնագիտական շատ նյութերում հավերժական կանաչ ծառը պատկերվում է ինչպես առանձին, այնպես էլ՝ մարդակերպ աստծո հետ:

Օրինակ, ձմռան արևադարձի օրը (տարվա ամենաերկար գիշերը), դեկտեմբերի 21-ին, Եվրոպայի հյուսիսում ապրող հին մարդկանց համար մշտադալար ծառը կյանքը պահպանող ուժի խորհրդանիշ է դիտարկվել: Նրանք մշտադալար ծառերի ճյուղերով նույնիսկ շրջապատում էին իրենց տունն ու բնակավայրը, որպեսզի չար ուժերը հեռու մնան, իսկ բարին կորով ներարկի այդ ժամանակ դեռ թույլ, բայց ուժերը վերականգնելու բեկումնային պահ ապրող արևին:

14-15-րդ դարերում եվրոպացիները եկեղեցիների մոտ տեղի ունեցող ծննդյան «մոգական խաղերի» ժամանակ օգտագործում էին սոճենու ճյուղեր: Դրանք խորհրդանշում էին մեռնող և կրկին հառնող Հիսուսին: Բացի այդ, տոնակատարությունների մասնակիցները այդ ճյուղերին կախում էին խնձորներ, որոնք եդեմական ծառի ու նրա պտղի մասին հիշատակման խորհուրդն ունեին:
    Դիտվել է 937 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ