Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Սիրիայում ոչնչացված հուշարձանի կրկնօրինակները կտեղադրվեն Նյու-Յորքում և Լոնդոնում

12.30.2015


Պալմիրայի 2000 ամյա հուշարձանը, որին Իսլամական պետության ահաբեկիչները դիտավորությամբ պայթեցրել և անուղղելի վնասներ են հասցրել, Սիրիայի տարածքում ընթացող պատերազմական գործողությունների ընթացքում, մասնակիորեն կվերականգնվեն: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «theguardian.com»-ին:

Խոսքն հատկապես վերաբերում է մինչև իսլամիստ ահաբեկիչների կողմից վնասվելը պահպանված հուշարձանախմբի 15 մետր բարձրությամբ կառուցվածքին, որը հանդիսացել է Բել աստծոն նվիրված հնամյա տաճարի մուտքը:

Բրիտանական պարբերականը գրում է, որ այս շինարարությունը կդառնա համաշխարհային մշակութային ժառանգության վերականգնմանը նվիրված ապրիլին կայանալիք շաբաթվա կենտրոնական իրադարձությունը: Բացի այդ, այս նախաձեռնությունը ցույց է տալիս անհանդուրժողականություն կրոնական այն ծայրահեղականության նկատմամբ, որը փորձում է Մերձավոր Արևելքում վերացնել մինչմահմեդական պատմության ապացույցը հանդիսացող մշակութային արժեքները:

Բելի տաճարը Պալմիրայում կառուցվել է մեր թվարկության 32 թվականին և դարձել է այդ ծաղկուն քաղաքի կրոնական կենտրոնը: Հետագայում, ինչպես բազմաստվածության ժամանակաշրջանի շատ այլ տաճարներ, այն բյուզանդական իշխանության օրոք վերածվել է քրիստոնեական եկեղեցու, իսկ այս տարածքում, մահմեդականության ներթափանցումից հետո՝ մզկիթի:

Պալմիրան (Արմավների քաղաքը-խմբ.) գտնվում է Դամասկոսից 210 կմ հյուսիս-արևելք : Մինչև Սիրիայում իսլամիստական կործանարար իրադարձությունների բռնկումը, անապատում գտնվող այս օազիս տարեկան այցելում էր ավելի քան 150 հազար զբոսաշրջիկ:

Այսօր, արդեն, Բելի տաճարի մուտքը չի համարվում Պալմիրայի հնավայրում ամենալավ պահպանված հուշարձանը: Պատմամշակութային հուշարձանի վերացման իսլամիստական ահաբեկչության բարբարոսությունը ամբողջանում է այստեղ մարտիրոսված սիրիացի հնագետ, 82-ամյա Հալիդ ալ-Ասադի նահատակության հետ, ում գլխատված մարմինը ահաբեկիչները երկար ժամանակ ի ցույց էին դրել հանրության առջև:

Բելի տաճարի մուտքի վերկանգնման գաղափարն առաջ են քաշել Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների, ինչպես և Դուբայի ապագայի թանգարանի մասնագետները: Բելի տաճարի մուտքի կրկնօրինակի վերականգնումը կիրականացվի «Digital հնագիտության համար» (IDA ) ինստիտուտում:

IDA ինստիտուտի տեխնոլոգիաների տնօրեն Ալեքսի Քարենովսկան հայտնել է, որ տաճարի մուտքի ոչնչացված կամարը կվերականգնվի համակարգչային մշակման 3D տպագրման ձևաչափի համադրության մեթոդով: Բոլոր հատվածները կվերականգնվեն նման եղանակով, ապա՝ կհավաքվի ամբողջական կամարը:

Ավելացնենքնք, որ հուշարձանը կվերականգնվի երկու օրինակով և, ինչպես նշել է Քարենովսկան, դրանցից մեկը կտեղադրվի Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում, իսկ մյուսը՝ Նյու-Յորքի Թայմս-սքվերում:
    Դիտվել է 295 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432>>հաջորդ