Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Շ. Ազնավուր. ««Ես միշտ երազել եմ երգել եգիպտական բուրգերի մոտ և Մոսկվայի Կարմիր հրապարակում»

01.07.2016

«Իմ և ռուսաստանցի հանդիսատեսների միջև ձևավորվել են հատուկ հարաբերություններ և հավանական է, որ մենք այս տարի կրկին կհանդիպենք, օրինակ՝ Սոչիում: Այնտեղ ես դեռ ոչ մի անգամ ելույթ չեմ ունեցել և շատ կցանկանայի իմ համար բացել նոր բեմահարթակ»,- ամանորյա այս օրերին խոստովանել է ֆրանսահայ երգիչ Շարլ Ազնավուրը:

2015 թ.-ին երգիչը Ռուսաստանում հանդես է եկել 2 անգամ՝ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում: Նա 1200 երգերի հեղինակ է և ավելի քան 70 տարի, հանդես է գալիս աշխարհի երաժշտական Օլիմպիոսում: Նա հանդիսատեսներին իր երգերը մատուցում է 8 լեզուներով:

Շարլ Ազնավուրի կողմից թողարկված ձայնապնակների քանակը արդեն հատել է 180 մլնի սահմանը: Նա ճանաչվել է 20-րդ դարի էստրադային լավագույն երգիչը և հանդես է եկել համաշխարհային կինոյի դասական ռեժիսորների կողմից էկրանավորված 80 ֆիլմերում:

51 ստուդիական, 19 համերգային ալբոմ և մոտ 100 երգերի ժողովածու թողարկած մաեստրոն, իր իսկ խոստովանությամբ, հիմա աշխատում է իսպաներեն և անգլերեն լեզուներով թողարկման պատրաստվող ալբոմների վրա: «Մենք երբեք չգիտենք, թե ինչ է մեզ սպասում վաղը, սակայն ես դեռ պատրաստ չեմ ամփոփել արդյունքները: Դեռ այնքան շատ բան կա անելու: Միակը, որ ես կարող եմ ցանկանալ, դա արվեստի ռիթմով ապրել շարունակելն է»,- ասել է Շարլ Ազնավուրը:

Ֆրանսահայ մեծ երգիչը ծնվել է 1924թ.-ի մայիսի 22-ին՝ Փարիզում և նրա երազանքները կրկին ու կրկին կապված են իր երգարվեստի հետ; «Ես միշտ երազել եմ երգել եգիպտական բուրգերի մոտ և Մոսկվայի Կարմիր հրապարակում»,- խոստովանել է 2016 թ.-ին իր 92 ամյակը բոլորող Շարլ Ազնավուրը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:



Այս թեմայով որոնման համակարգում բանալի բառը՝ Շարլ Ազնավուր

Տեսանյութեր

Դիտվել է 435 անգամ