Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կնկարահանվի Ազատության կղզու առաջին ամերիկյան հեռուստասերիալը

01.08.2016

Ամերիկյան «Ստի հայրենիքը» հեռուստասերիալը, որտեղ գլխավոր դերում հանդես Է գալիս դերասան և կինոպրոդյուսեր Դոն Չիդլը, առաջին հեռուստատեսային կինոնկարն է, որ կնկարահանվի Կուբայում՝ Հավանայի և Վաշինգթոնի միջև դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուց հետո: Այդ մասին Մայամիում իսպաներեն հրատարակվող «El Nuevo Herald» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Կուբայի մայրաքաղաքում և նրա մերձակայքում ամերիկացիները կնկարահանեն այդ տրագիկոմեդիայի 5-րդ սեզոնի վերջին մասերը: Հիշեցնենք, որ այն նկարահանվում է նախկինում խորհրդատվական մենեջեր աշխատող Մարթին Քինի նույնանուն գրքի հիման վրա:

Ըստ կինոնկարի գլխավոր դերակատար Դոն Չիդլիի, իր հերոսը՝ Մարթի Քաանը և 4 մարդուց կազմված նրա թիմը սերիալում շրջել են ողջ աշխարը և կատարել բազմաթիվ նկարահանումներ: Սակայն Կուբա կատարած պատմական այցն, անշուշտ, համարվում է «ամենամեծ և անսովոր արկածը»:

Ավելացնենք, որ մինչ այս սերիալը, այնուամենայնիվ, ամերիկյան շատ հեռուստընկերություններ արդեն հասցրել են ինչ-ինչ նկարահանումներ իրականացնել Կուբայում: Այստեղ է ստեղծվել, օրինակ, «Կուբայական քրոմ» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է կուբացի ավտոսիրողներին և նրանց կատարած գործը հին մեքենաների պահպանման գործում: Բացի այդ, կղզում նկարահանվել է «Ու գիշերով Քոնան Օ՝Բրայենի հետ» հեռուստատեսային հումորիստական ծրագիրը:
    Դիտվել է 439 անգամ