Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թալանվել է Ժան Մարեի գերեզմանը

01.11.2016


Ֆրանսիական կինոյի մեծ վարպետ Ժան Մարեի գերեզմանը թալանվել է անհայտ չարագործների կողմից: Այդ մասին տեղի «Le Croix» պարբերականի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:
Վալլորիսում գտնվող շիրիմի գերեզմանաքարի վրայից պոկել և տարել են 1946 թ.-ին նկարահանված «Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի հրեշի գլուխը պատկերող բրոնզե քանդակը:

60 սմ բարձրությամբ և 35 կգ քաշ ունեցող արվեստի գործը գնահատվում է 4 հազար եվրո:

Այդ քանդակը ձուլվել է Ժան Մարեի այսօր չպահպանված աշխատանքի բնօրինակից (նա հաջողությամբ իր ուժերն էր փորձում նաև քանդակագործության ասպարեզում): Դերասանի շիրիմի վրա տեղադրված է եղել երկու այդպիսի աշխատանք, ինչպես նաև առյուծի գլուխ պատկերող բրոնզձույլ մի դիմակ և եղջրավոր և թևավոր մի սֆինքս:

«Դրանք միայ պարզապես քանդակներ չեն: Դրանք խորհրդանշում են հատուկ ժառանգություն, ֆրանսիական կինոյի գլուխգործոցներ: Ես կարծում եմ քանդակների հափշտակությունը վիրավորում է Ժան Մարեի և Ժան Կոկտոյի («Գեղեցկուհին և հրեշը» ֆիլմի ռեժիսորի) հիշատակը»,- հայտարարել է Վալլորիսի քաղաքագլուխ Միշել Սալոկին:

Նա խոստացել է ուժեղացնել գերեզմանի հսկողությունը:

Ժան Մարեն կինոյում խաղացել է ավելի քան 100 դեր: Նա գլխավոր դերակատարումներով հանդես է եկել մինչև այսօր էլ հետաքրքրությամբ դիտվող «Ֆանտոմաս» եռապատման մեջ, «Կոմս Մոնտե Քրիստո», «Օրփեոս», «Երկաթե դիմակ», «Թշվառները» և այլ ֆիլմերում:

Ժան Մարեն մահացել է 1998 թ.-ին, 85 տարեկան հասակում:
    Դիտվել է 250 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ