Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լեոնարդո դի Կապրիոն կրկին «Օսկարի» թեկնածուների ցանկում է

01.14.2016


Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի թեկնածուների ցանկում այս տարի ևս տեղ է գտել, մրցանակաբաշխության պատմության ընթացքում ամենաանհաջողակներից մեկի համբավը ձեռք բերած Լոնարդո դի Կապրիոյի անունը: Հիշեցնենք, որ նախկինում նա մի քանի անգամ հայտարարվել է որպես այդ պատվավոր ավարի հիմնական հավակնորդ, սակայն այդպես էլ դեռ ոչ մի անգամ չի արժանացել բաղձալի ավարին:

Այս անգամ նրա անունը հայտնվել է 2015 թ.-ի տարեվերջին կինոաշխարհում մեծ համբավ ստացած, մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարրիտուի «Վերապրածը» ֆիլմում մարմնավորած գլխավոր հերոսի կերպավորման համար՝ տղամարդու լավագույն դերակատարման համար:

Ի դեպ, մրցութային փուլ անցածներից ամենաշատ՝ 12 անվանակարգերում «Օսկար»-ների է հավակնում մեքսիկացի ռեժիսորի հենց այս ֆիլմը՝ այդ թվում նաև «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Վերապրածը» ֆիլմը ներկայացնում է գաղութաբնակ Հյու Գլասսայի դժբախտություններով ու ծանր փորձություններով լի կյանքը Վայրի Արևմուտքում: Նկարահանույմները կատարվել են հիմնականում Կանադայում: Մինչև այսօր ֆիլմն արդեն հասցրել է արժանանանալ «Ոսկե գլոբուսի», որն իր հեղինակությամբ ԱՄՆ-ում զիջում է միայն «Օսկարին»:
    Դիտվել է 640 անգամ