Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ջ.Վեբեր.«Մեզանում գոյություն ունի ամենուր՝ փողոցում, մետրոյում, գետնուղիներում»

01.18.2016

Մոսկվայի Ստանիսլավսկու-Նեմերովիչ-Դանչենկոյի թատրոնում այս օրերին հյուրընկալվում են ամերիկացի արտիստներ, որոնք ռուսաստանցի թատերասերներին են ներկայացնում Պյոտր Չայկովսկու հայտնի «Շչելկունչիկ» բալետի միանգամայն նոր մեկնաբանությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Դասական բալետը ներկայացվում է ամերիկյան մայրցամաքում ծնված հիփ-հոփ փողոցային պարի սկզբունքներով: Ինչպես Ռուսաստանում և ամենուր, այնպես էլ «Միացյալ Նահանգներում, «Շչելկունչիկ»-ը բոլորին ծանոթ է մանկությունից: Այն Ծննդյան տոների գլխավոր պատմությունն է: Սակայն իմ, դիջեյիս համար, այդ երաժշտությունն այստեղ մշակելը հսկայական պատիվ ու մարտահրավեր է»,,- ասում է ներկայացման երաժշտական հատվածին ժամանակակից ռիթմ հաղորդող դիջեյ Բուն:

Իսկ ընդհանրապես, իրենց ներկայացման մեջ ամերիկացի արտիստները երաժշտությունը ժամանակակից են դարձրել միայն մի քանի դրվագներում: Հիմնականում հնչում է «մաքուր Չայկովսկի»: Սակայն, դրա փոխարեն պատումը վերաշարադրել են բոլորովին նոր ձևով: Բեմադրության մեջ պարահանդեսի փոխարեն ներկայացվում է փողոցային երեկույթ, հերոսները ծանոթանում են ակումբում, իսկ գլխավոր կախարդական բաղադրիչը՝ սպորտային մարզակոշիկներն են: Դրանք հագնելով՝ Շչելկունչիկը, որ ընկույզ է վաճառում, վերափոխվում է ճարպիկ պարողի:

Երկու բառերից կազմված «Հիփ-հոփ»-ը թարգմանվում է որպես «Ուռա-ցատկ»: Այս պարային ժանրը ծագել է 20-րդ դարի 70-ական թվականներին Նյու-Յորքի աֆրոամերիկացի և լատինամերիկացի բնակիչների միջավայրում:

« Որպես մշակույթ «Հիփ-հոփ»-ը մեզանում գոյություն ունի ամենուր՝ փողոցում, մետրոյում, գետնուղիներում, ողջ Նյու-Յորքում: Ասենք այն արդեն գոյություն ունի նաև ամբողջ աշխարհում: Բայց ես ցանկանում էի, որ այն ձեռք բերի նոր լսարան՝ ոչ այն , որը հաճախում է գիշերային ակումբներ»,- նշել է ամերիկյան բեմադրության «գլխավոր գործող անձը՝ խորեոգրաֆ Ջենիֆեր Վեբերը:

«Այսպիսի կախարդական երաժշտության ներքո ուղղակի մեծ ցանկություն է առաջանում բալետ պարել: Բայց ոչ՝ հարկավոր է հիփ-հոփ: Ստիպված ես ինքնդ քեզ կոտրել»,- անկեղծացել է պարուհի Մարիամ Հադրին:

Ավելացնենք, որ «Շչելկունչիկ»-ը Ծննդյան տոների «ծեսի» է վերածվել 20-րդ դարի կեսերին՝ շնորհիվ Նյու-Յորքում բեմականացված բալետի: Եվ ահա այս քաղաքը հանրահայտ բալետը մատուցում է գերժամանակակից ռիթմերով և շարժումներով:
    Դիտվել է 312 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ