Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Լավագույն տղամարդ դերասան է ճանաչվել Լեոնարդո դի՝Կապրիոն

01.18.2016


Հոլլիվուդյան կինոաստղ Լեոնարդո դի՝Կապրիոն արժանացել է ԱՄՆ-ի կինոքննադատների «Critics՝ Choice» ասսոցիացիայի կողմից սահմանված լավագույն տղամարդու դերակատարման համար մրցանակին: Այդ պարգևին դերասանն արժանացել է «Վերապրածը» ֆիլմում մարմնավորած գլխավոր կերպարի համար, «ABC News»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «.interfax»-ին:

Հունվարի 17-ի երեկոյան կայացած արարողության ժամանակ կինոքննադատները տարվա լավագույն ֆիլմ են ճանաչել ռեժիսոր Թոմաս ՄքՔարթիի «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը, որն անդրադառնում է կաթոլիկ եկեղեցում սեռական հետապնդումների գործով ընթացող հետաքննությանը:

Առաջին պլանի լավագույն դերասանուհի է հռչակվել Բրի Լարսոնը՝ «Սենյակ» ֆիլմում ստեղծած կերպարի համար: Ասենք, որ վերջերս այս նույն դերի համար Լարսոնն արժանացել էր «Ոսկե գլոբուսի»:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ալիսիա Վիքանդերը՝ «Դանիացի աղջիկը» ֆիլմում մարմնավորած դերի համար: Իսկ նույն անվանակարգում տղամարդ դերասաններից քննադատները լավագույն են ճանաչել Սիլվեստեր Սթալոնեին՝ «Քրիդ. Ռոքքիի ժառանգությունը» ֆիլմում խաղացած դերի համար:

Այս մրցույթում ամենից շատ մրցանակների արժանացել է «Անխելք Մաքսը. Կատաղության ճանապարհ» կինոնկարը: Ֆիլմն, ընդհանուր առմամբ, արժանացել է պարգևների՝ 9 անվանակարգերում: Մասնավորապես կինոնկարի ռեժիսոր Ջորջ Միլլերը ճանաչվել է լավագույնը իր գործընկերների մեջ: Իսկ դերասաններ Շարլիզ Թերոնի և Թոմ Հարդիի մասնակցությամբ նկարահանված «Անխելք Մաքսն» էլ ճանաչվել է լավագույն մարտաֆիլմ:

Կինոքննադատների գնահատմամբ լավագույն կատակերգությունը «Գների իջեցման մեծ խաղ» ֆիլմն է, որը անդրադառնում է 2008-2009թթ. ճգնաժամին: Այս ֆիլմի գլխավոր դերակատար Քրիստիան Բեյլը դարձել է լավագույն կատակերգու դերասան:

Իսկ կանանցից այս նույն անվանակարգում լավագույնը Էմմի Շումերն է ճանաչվել՝ «Առանց բարդույթների» ֆիլմում խաղացած դերի համար:
    Դիտվել է 286 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166