Նշանավոր ռեժիսորը կինո կնկարահանի նվազագույն բյուջետային միջոցներով01.21.2016
Ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկու կինոընկերությունը մեկնարկել է ստեղծագործական արվեստանոցի նոր ձևաչափ, որը ստացել է «Առանց բյուջեի ֆիլմերի» ստուդիա: Այս նոր ձևաչափի շրջանակներում ստուդիան կսկսի «Ժանրեր» կինոհանդեսի թողարկման ուղղությամբ աշխատանքները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «kino-teatr.ru»-ին:
«Ժանրեր»-ը իրենից ներկայացնում է ժամանակակից կինոյի ժողովրդայնություն վայելող դրամա, մելոդրամա, ֆենտեզի, թրիլլեր, տրագիկոմեդիա, ռոուդ-մուվի և այլ ժանրերով նկարահանված նովելների ժողովածու:
Կինոհանդեսի թեման է՝ «Երբ ես միայնակ եմ»: Նախագծին մասնակցելու համար հրավիրվում են ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ ստեղծագործական բավարար մակարդակ ունեցող սկսնակ կինեմատոգրաֆիստները: Նրանք ամենանվազագույն բյուջետային ներդրումներով պիտի նկարահանեն լավ կինո:
Այս նախաձեռնությունը իրականացվում է Ռուսաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ, որը որդեգրել է «Քիչ փող՝ շատ ստեղծագործական ազատություն» նշանաբանը:
Անդրեյ Կոնչալովսկին նախագծում հանդես կգա որպես պրոդյուսեր: