Բրիտանացի երգչուհի Ադելը «Youtube»-ում գերազանցել է դիտումների բոլոր ռեկորդները01.22.2016
Բրիտանացի հայտնի երգչուհի Ադելի «Hello» երգը 87 օրում «Youtube»-ում հավաքել է 1 մլրդ դիտում, որը գերազանցում է «Psy» կեղծանունը կրող հարավկորեացի ռեփեր Փակ Չէ Սանի նախկինում սահմանած ռեկորդը: Այդ մասին «nbcnews.com»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:
Այն պահին, երբ գրվում է այս նյութը Ադելի կլիպի դիտումների թիվը արդեն անցել է 1մլրդ 21,5 մլն-ի սահմանը: Ընդ որում դիտողներից մոտ 8 մլն օգտատեր հավանություն է տվել այս կատարմանը, իսկ 311 հազարից մի փոքր ավելի մարդ՝ սեղմել է չհավանելու նշանը:
Հիշեցնենք, որ «Gangnam Style» տեսահոլովակի համար հարավկորեացի ռեպեր «Psy»-ն իր 1 մլրդ դիտումների արդյունքին հասել էր 158 օրվա ընթացքում: Այժմ այդ տեսահոլովակի դիտումների թիվը «Youtube»-ում անցել է 2,5 մլրդ-ի սահմանը:
«nbcnews.com»-ի նշում է, որ Ադելի տեսահոլովակի նման հաջողությունը զարմանալի չի, քանի որ նրա վերջին «25» ալբոմը ճանաչվել է 2015թ.-ին թողարկված ամենամասսայական ձայնապակը:
Ադելը իր գործունեության ընթացքում արժանացել է 10 «Grammy», 5 «Brit Awards» և մեկական «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակների:
Ավելացնենք, որ այս պահին «Youtube»-ում կա 17 տեսագրություն, որոնց դիտումների թիվը գերազանցել է 1մլրդ-ը: Այդ առաջատարների թվում են «Maroon 5» խմբի «Sugar», դիջեյ Diplo-ի «Lean On», ամերիկյան «OneRepublic» փոփ խմբի «Counting Stars» և երգչուհի «Sia»-ի «Chandelier» տեսահոլովակները: