Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար»-ը բոյկոտելու սպառնալիքը ստիպել է բարեփոխիչ քայլեր ձեռնարկել

01.22.2016


Ամերիկյան կինոակադեմիան պլանավորում է 8-ի փոխարեն «Օսկար»-ի հավակնորդների թիվը «Լավագույն ֆիլմ» անվանակարգում դարձնել 10-ը: Ակադեմիային այսպիսի բարեփոխում կատարելու է դրդել 2016 թ.-ի հավակնորդ ռեժիսորների և դերասանների ցանկում միայն սպիտակ մաշկ ունեցողներին ընդգրկելու շուրջ առաջացած աղմուկը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «lenta.ru»-ին:

Միաժամանակ քննարկվում է նաև մյուս անվանակարգերի թեկնածուների թիվը ավելացնելու հարցը: Բացի այդ ակադեմիան նախատեսում է վերանայել հաղթողների ձայները հաշվարկելու եղանակը: Փորձագետները այս ամենը պարզաբանում են թեկնածուների կազմի մեջ բազմազանություն մտցնելու և առավել օբյեկտիվ մրցավարության հասնելու անհրաժեշտության առաջացմամբ:

Սակայն, դեռ վերջնական որոշումներ չեն կայացվել:

Հիշեցնենք, որ «Օսկար»-ի շուրջ աղմուկն առաջացել է մրցույթի մասնակիցների ցուցակները հրապարակելուց անմիջապես հետո, երբ մի շարք սևամորթ կինոգործիչներ ուշադրություն դարձրին այն հանգամանքի վրա, որ «Օսկար»-ի թեկնածուների մեջ ոչ մի աֆրոամերիկացու անուն չկա:

Դրանից հետո նախաձեռնվեց «Օսկար» մրցանակաբաշխությունը բոյկոտելու շարժում, որին միացան բազմաթիվ ճանաչված կինոգործիչներ:
    Դիտվել է 617 անգամ