Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Քվանտային ֆիզիկայի օրենքներով տեքստ՝ ազգային դրամատուրգիայի համար

01.25.2016

Սանկտ Պետերբուրգի ժամանակակից արվեստի «Էրարտա» թանգարանում փետրվարի 3-ին և 4-ին «Թատրոն post»-ը Դմիտրի Վոլկոստրելովի բեմադրությամբ կներկայացնի բելոռուս դրամատուրգ Պավել Պրյաժկոյի «Դաշտ» պիեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «colta.ru»-ին:

Այս ստեղծագործությունը գրվել է 2008թ.-ին և բազմիցս արդեն ներկայացվել է թե Ռուսաստանում և թե արտասահմանում, թեև, պետք է նշել, որ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կցուցադրվի առաջին անգամ:

««Դաշտ»-ը կարևոր տեքստ է ոչ միայն Պավել Պրյաժկոյի, այլև ողջ ժամանակակից ռուսական դրամատուրգիայի համար, որով այն դուրս է գալիս սկզբունքորեն նոր հարթություն: Պիեսը կառուցված է քվանտային ֆիզիկայի օրենքներով: Նման որևէ բան հայրենական նոր դրամայում չենք հանդիպի ոչ նախկինում, ոչ հետո: Այդ առումով «Դաշտը» նոր դրամայի դասական տեքստերից է,»- նշել է Դմիտրի Վոլկոստրելովը:

Նրա ասելով այս պիեսի յուրահատկությունը նաև այն է, որ այնտեղ արտահայտված մտքերը չեն սպառվում ժամանակակից գիտության մեծարմամբ: Վոլկոստրելովն ընդգծում է, որ պիեսն ընթերցելու և մեկնաբանելու տարբերակները շատ բազմաթիվ կարող են լինել և ավելացնում, որ եթե չլինի եզրափակիչ («Նվիրվում է ժամանակակից ֆիզիկային») ռեմարկը, ապա «Դաշտ»-ի բանալին գտնելու խնդիրը ծայրահեղ դժվար է դառնում:

Ըստ նրա, մինչև հիմա «Թատրոն post»-ը աշխատել է Պավել Պրյաժկոյի կամ նոր ստեղծագործությունների կամ հատուկ այս թատրոնի համար գրված տեքստերով: «Դաշտ»-ի բեմադրությունը նա այս թատրոնի համար համարել է հատուկ դեպք, քանի որ թվում է, որ ոտք են դնում Պավել Պրյաժկոյի իրենց համար «ծանոթ տիեզերքի ճանապարհ» , որը, սակայն, «կազմակերպված է անսպասելի, միանգամայն անսովոր օրենքներով»:

Նշենք, որ Դմիտրի Վոլկոստրելով-Պավել Պրյաժկո գործընկերությունն սկսվել է բավականին շուտ և մեկ անգամ չի որ արձանագրել է հաջողություններ: «Դաշտ» պիեսը սյուրռեալիստական ոճով անդրադառնում է տրակտորիստների կյանքին: Այս ոճը այն բանալին է, որ մինչև հիմա պիեսի ընթերցումների ժամանակ չէր կիրառել դեռ ոչ մի ռեժիսոր:
    Դիտվել է 311 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ