Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Կբացվի հին աստվածներին նվիրված թանգարան

01.25.2016


Ռուսաստանի Կոստրոմա քաղաքում նախապատրաստվում են բացել » Տոնական Կոստրոմա» անունը կրող նոր թանգարան, որը կնվիրվի հին սլավոնական աստվածներին: Այդ մասին տեղեկացնում է «rg.ru»-ն:

Թանգարանն իրենից ներկայացնում է ինտերակտիվ ժամանցային մի կենտրոն, որտեղ կներկայացվեն եղանակի գյուղատնտեսական տարվա պարբերաշրջաններին և սլավոնական աստվածություններին նվիրված ծրագրեր:

Իշխանությունները հույս ունեն, որ նոր թանգարանը կավելացնի քաղաք ժամանող զբոսաշրջիկների թիվը: Ասենք, որ զբոսաշրջության նպատակային զարգացման միտումով վերջին 2 տարում Կոստրոմայում բացվել է 8 հյուրանոց:
    Դիտվել է 649 անգամ