Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Օսկար»-ի արարողության ժամանակ արտասանված խոսքերը կհիշվեն շատ շաբաթներ

01.26.2016


Կատակերգու Քրիս Ռոքը, ով երկրորդ անգամ դարձել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության վարողը, թեև մեկ շաբաթ առաջ արդեն ավարտել էր արարողության անցկացման սցենարը, ստիպված է այն կրկին գրել: Բանն այն է, որ մրցանակաբաշխությանը ռասսայական խտրականության մեջ մեղադրողների կողմից բարձրացված աղմուկից հետո փոխվել է նաև այն ասելիքի հասարակական պատվերի բովանդակությունը, որը Ռոքի շուրթերից պետք է հնչի փետրվարի 28-ի երեկոյան Լոս-Անջելոսի «Դոլբի» թատրոնում: Կատակերգակը լրիվ հրաժարվել է իր գրած սցենարի առաջին տարբերակից և հիմա ձեռնամուխ է եղել նոր սցենար ստեղծելու գործին:

Նոր սցենարում նա մտադիր է մեկնաբանություններ գրել «Օսկար»-ի մրցանակաբաշխության 88-րդ արարողության շուրջ փոթորկվող աղմուկի մասին: «Քրիսը համառորեն աշխատում է, իր թիմի հետ փակվում է սենյակում և գրում է: Քանի որ մեր մոտ տեղի են ունենում այսպիսի պրովակացիոն և հետաքրքրաշարժ իրադարձություններ, նա հայտարարել է, որ մի կողմ կնետի բոլոր հին մշակումները: Ես վստահ եմ, որ Ռոքը կստեղծի ինչ-որ արժեքավոր բան, որի մասին մարդիկ կխոսեն դեռ շատ շաբաթներ»,-ասել է արարողության պրոդյուսեր Ռեջինալդ Հուդլին:

Հիշեցնենք, որ «Օսկար»-ի շուրջ աղմուկը ծագել է հունվարի 14-ին, այն բանից հետո, երբ հայտնաբերվեց, որ 2016թ.-ի մրցանակի թեկնածուների ցուցակումներում ընդհանրապես բացակայում են սևամորթ կինոգործիչների անունները: Ուիլ Սմիթը, Ջորջ Քլունին և մի շարք այլ հայտնի կինոգործիչներ Ամերիկայն կինոակադեմիայի այդ մոտեցումը որակել են ռասիստական: Դրանից հետո ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը հայտարարել է մրցանակաբաշխության կարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին:
    Դիտվել է 275 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418>>հաջորդ