Կարտոֆիլի «դիմանկար», որի կիլոգրամն արժի 10 մլն դոլար 01.26.2016
Աշխարհում ամենաբարձր վարձատրվող լուսանկարիչներից մեկը՝ Քևին Աբոշը վաճառել է չլվացված կարտոֆիլի լուսանկարը... 1 մլն դոլարով: Այդ մասին « Business Insider»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «rg.ru»-ին:
Գնորդի անունը չի հրապարակվում: Ավելի շուտ նա չի ցանկացել բացահայտել իր անունը՝ խուսափելով մարդկանց ամենասովորական հարցերից, թե ինչու է որոշել ձեռք բերել այդպիսի թանկ լուսանկար և ինչ մի անսովոր բան է տեսել դրա մեջ:
Իսկ այդ անհավանականորեն թանկ լուսանկարը ներկայացնում է սև ֆոնի վրա պատկերված սովորական մի կարտոֆիլ:
Կատակասերները նույնիսկ հաշվել են, որ այդ կարտոֆիլը, փաստորեն, վաճառվել է կիլոգրամը 10 մլն դոլարով:
Լրատվամիջոցը նշում է, որ դիտողների ռեակցիան այս փաստի հաստատումից հետ նման է եղել այն նույն իրավիճակին, երբ 1915 թ.-ին ցուցադրվել է Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսին», որն այսօր գնահատվում է շատ ավելի թանկ, քան կարտոֆիլի վաճառված լուսանկարը: