Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բարաք Օբաման Հոլլիվուդին կոչ է արել բոլորին տալ հավասար հնարավորություններ

01.28.2016


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նախորդ օրը խոսելով ամերիկյան «Օսկար» մրցանակաբաշխության շուրջ առաջացած աղմուկի և սևամորթ կինոգործիչների կողմից բոյկոտելու ուղղությամբ արվող հայտարարությունների մասին, Հոլլիվուդին կոչ է արել հավասար հնարավորություններ տալ բոլոր ամերիկացիներին: Այդ մասին «ABC News»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «newsru.com»-ին:

«Ես կարծում եմ, որ Կալիֆորնիան հանդիսանում է երկրի անհավանական բազմազանության օրինակ: Դրանում է ամփոփվում ուժը: Ես կարծում եմ արվեստը միայն շահում է, երբ յուրաքանչյուրի պատմությունը հնարավորություն ունի ներկայացվելու»,- ասել է ԱՄՆ-ի առաջնորդը:

Օբամայի կարծիքով այդպիսի մոտեցումը երկրի բնակչությանը հնարավորություն կտա «զգալու իրեն որպես ամերիկյան ընտանիքի մի մաս»: Ժամանցի արդյունաբերությունը պետք է «փնտրի տաղանդներ, հնարավորություններ ընձեռի բոլորին» կարծում է Օբաման: Նա ասել է, որ «Օսկար»-ի շուրջ առաջացած հակադրությունը հանդիսանում է առավել լայն հիմնախնդրի կողմերից մեկը, որը կազմված է այն հարցի որոնումից, թե արդյո՞ք ձեռնարկվում են բավարար ջանքեր յուրաքանչյուր մարդուն հավասար հնարավորություններ տալու համար:

Հիշեցնենք, որ «Օսկար»-ի շուրջ աղմուկը ծագել է հունվարի 14-ին, այն բանից հետո, երբ հայտնաբերվեց, որ 2016թ.-ի մրցանակի թեկնածուների ցուցակումներում ընդհանրապես բացակայում են սևամորթ կինոգործիչների անունները: Ուիլ Սմիթը, Ջորջ Քլունին և մի շարք այլ հայտնի կինոգործիչներ Ամերիկայն կինոակադեմիայի այդ մոտեցումը որակել են ռասիստական: Դրանից հետո ակադեմիայի նախագահ Շերիլ Բուն Այզեքսը հայտարարել է մրցանակաբաշխության կարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին:

«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունը կկայանա փետրվարի 28-ին:
    Դիտվել է 271 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168