Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Միջազգային պարգևը դերասանին է հասել գլխին նստող «ձյան նման»

01.29.2016


Կինոյում ունեցած ավանդի համար դերասան Աշոտ Ադամյանն արժանացել է իտալական «Սալենտո» միջազգային կինոփառատոնի մրցանակին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «armtimes.com»-ին:

2016-ի ամանորի առաջին օրերին կինոփառատոնի կազմակերպիչները տնօրեն Լուիջի Կամպանիլեի գլխավորությամբ ժամանել են Երևան և միանգամայն անսպասելի այդ պարգևը անձամբ հանձել դերասանին:

«Այս ամենը ձյան նման նստեց իմ գլխին: Մրցանակը ձեռքին եկան Հայաստան եւ հանձնեցին: Մինչ այդ ընդամենը նամակով ինձ տեղյակ էին պահել...»,-ասել է Աշոտ Ադամյանը:

«Սալենտո» միջազգային կինոփառատոնը հիմնադրվել է 2004 թ.-ին: Այն յուրահատուկ է այն բանով, որ ամեն անգամ անցկացվում է որևէ մի երկրում և ներկայացնում է անկախ ռեժիսորների ֆիլմեր` դա համարելով ժողովուրդների ու ոլորտի զարգացմամբ շահագրգիռ մասնագետների մշակութային հաղորդակցության ամենաարդյունավետ միջոցը:
    Դիտվել է 573 անգամ