Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մահացել է ռեժիսոր Ժակ Ռիվեթը

01.29.2016


87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի ռեժիսոր Ժակ Ռիվեթը: Նրա գործերը նշանավորել են այդ երկրում կինոարտադրության մեջ «Նոր ալիքի» ծնունդը: Այդ մասին «lefigaro.fr»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Նրա հայտնի աշխատանքներից են են «Փարիզը պատկանում է մեզ» (1960թ.), «Սելինը և Ժյուլին բոլորովին խճճվել են» (1974թ.), «Ամպրոպաբեր լեռնանցք» (1985թ.) կինոնկարները:

Ժակ Ռիվեթի վերջին գործը «36 տեսարան Սեն-Լուի գագաթից» ֆիլմն է, որը կինովարձույթի շուկա է մտել 2009թ.-ին:
    Դիտվել է 330 անգամ