Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ռեժիսորը անհանգստանում է, որ նոր արվեստը ընկնում է չֆինանսավորվելու վտանգի տակ

02.02.2016

«Դրամատիկական թատրոնն ընդհանրապես չպետք է կողմնորոշվի տոմսարկղով»,- նշել է Սանկտ-Պետերբուրգի Ալեքսանդրինյան թատրոնի ղեկավար, ռեժիսոր Վալերի Ֆոկինը: Նա նշել է, որ կա կոմմերցիոն թատրոն, կա երաժշտական թատրոն, կա ժամանցի թատրոն: Իսկ դրամատիկական թատրոնը այն է, որն, այնուամենայնիվ, պետք է խոսի ինչ-որ կարևոր մարդկային հարցերից, «պարտավոր է մարդ ստեղծել, կառուցել»: Դա բոլորովին էլ ժամանցային ժանր չի, այդ պատճառով էլ անկարելի է և սխալ կողմնորոշվել տոմսարկղով, ասել է ռեժիսորը:

Իսկ այն հարցին, թե արդյո՞ք պետությունը պետք է ֆինանսավորի մշակույթը և դրա հետ միասին ոչինչ չհարցնի՝ արվեստագետին տալով լիարժեք ազատություն, Ֆոկինը նշել է, որ «Պետությունը հսկողության գործիք է: Պետությունը պետք է դրանով զբաղվի»: Նա հիշատակել է Մաքիավելիի խոսքերը, ով ասել է, որ արվեստագետը տարերային աղետ է պետության համար: Ֆոկինը նշել է, որ այո, պետությունը պետք է վերահսկի: Հարցը վերահսկողության չափի մեջ է: «Դրանք շատ բարակ սահմաններ են»,-ընդգծել է նա:

«Իսկ եթե խոսենք գրաքննության մասին, հարցը նաև այն է, թե ինչպե՞ս պիտի զարգանա գրաքննությունը» արվեստագետի մեջ, որը « անպայման ներկա պիտի լինի ստեղծագործության մեջ»:

Ֆոկինն ասել է, որ ինքը անընդհատ վախենում է և չի արտահայտվում մինչև վերջ: «Պարզապես ես գիտեմ, որտեղ ինչ եմ ես ասում»,- նշել է նա:

«Եթե խոսքը թատրոնի մասին է, ապա պատրաստելով այս կամ այն ներկայացումը, ես հասկանում եմ նրա հասցեականությունը»,- ասել է Վալերի Ֆոկինը և ավելացրել, որ այսօրվա հանդիսատեսը շատ սեգմենտացված է:
Ըստ նրա, վերջին ժամանակներում, երբ Ռուսաստան մտավ շուկան և ազատությունը, բացի դրականից «մենք բախվեցինք նաև հսկայական թվով բացասականի հետ»; Որպես օրինակ նա նշել է, որ հիմա ով ինչ ցանկանում, այն էլ «պտտում է»:

«Որտեղո՞վ է անցնում ստեղծագործության ազատության սահմանագիծը, մինչև որտե՞ղ է տարածվում այդ ազատությունը»,- հարցնում է Ֆոկինը և ավելացնում, որ իրեն վախեցնում է, երբ պաշտոնյաներն ասում են. «Ահա այս պիտի մենք վերահսկենք, այս ուղղությամբ փող պիտի տանք, իսկ մյուսով չպետք է տանք»:

Սրանից նա եզրակացնում է, որ նոր արվեստը ընկնում է չֆինանսավորվելու վտանգի տակ: «Բայց նորը վաղվա օրն է, դա այն բանի հիմքն է, թե ինչպե՞ս պիտի մենք ապրենք, անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի եղանակ է դրսում՝ սոցիալիստական, թե՝ կապիտալիստական»,- եզրափակել է իր միտքը Վալերի Ֆոկինը:
    Դիտվել է 868 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ