Հովհաննես Այվազովսկու 200 ամյակին ընդառաջ կբացվի մեծ ցուցահանդես02.05.2016
Մեծ ծավանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին ընդառաջ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը պատրաստվում է առաջիկայում բացել «Հովհաննես Այվազովսկի: Ծնդյան 200-ամյակի առթիվ» մեծամասշտաբ ցուցահանդեսը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Խոսելով հայտնի պատկերասրահի այս նոր նախագծի մասին, հաստատության տնօրեն Զեմֆիրա Տրեգուլովան այսօր նշել է, որ իր կարծիքով «այս տարվա բոլոր ցուցահանդեսներից այցելուների ամենամեծ հերթերը կառաջանան Այվազովսկու համար՝ հուլիսին»:
Ըստ տնօրենի այդ ցուցադրանքի ժամանակ արվեստասերների ուշադրությանը կներկայացվի մեծ ծովանկարչի 100 գունանկար և 50 գրաֆիկական աշխատանք: Ընդ որում կցուցադրվի նաև նախկինում ոչ մի անգամ հանրությանը չներկայացված «Կովկասի ափերի մոտ» կտավը և առավել հայտնի այնպիսի գործեր, ինչպիսիք են «Ծիածան»-ը, «Սև ծով»-ը, «9-րդ ալիք»-ը, «Ալիք»-ը և այլն:
Այս ցուցահանդեսի նպատակը նաև նկարչի մասին կենցաղային ժողովրդայնության մակարդակում ձևավորված թերահավատության փարատումն է: Տրեգուլովան նշել է, որ իրենք ցանկանում են վերջնականապես ցրել նման բոլոր կասկածները մեծ նկարչի ստեղծագործության վերաբերյալ:
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թ.-ին: Նրա նկարչական տաղանդն ի հայտ է եկել վաղ մանկության տարիներին: Հայտնի է, որ նրան նկարչության ոլորտում առաջին դասերը տվել է ազգությամբ գերմանացի, նկարիչ Յոհան Լյուդվիգ Գրոսսը, ում խորհրդով էլ երիտասարդ Հովհաննեսը հետագայում ընդունվել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա: Այվազովսկին հնարավորություն է ունեցել նաև իր վարպետությունը հղկել Եվրոպայում: