Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի, ամեն լիդեր չի կարող ինքն իրեն վտարել երկրից և ազգի կյանքից

02.08.2016


2016թ.- ամռանը Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռիմաս Տումինասը դասական ժամանակաշրջանի հույն դրամատուրգ Սոֆոկլեսի «Էդիպ Արքան» կբեմականացնի մ.թ.ա. 4-րդ դարում կառուցված և մինչև այսօր պահպանվող և գործող Էպիդավրոսի ամֆիթատրոնում, որը իր տեսակի կառույցների մեջ համարվում է խոշորագույնը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Հունական կողմի հետ համատեղ մշակված նախագիծը, ըստ Տումինասի ունի շատ արդիական հնչողություն: «Ցանկանում եմ բեմադրել ներկայացում ամենագլխավորի՝ մարդկային արժանապատվության, պատվի, ուժեղ մարդու, լիդերի մասին, ով կարողացավ ինքն իրեն պատժել՝ սեփական կամքով ինքն իրեն վտարելով երկրից, հեռանալով ազգի կյանքից»
Ըստ ռեժիսորի այսօր գործնականում այդպիսի մարդ չկա: Բոլոր լիդերները, համենայնդեպս նրանց մեծամասնությունը, նրա գնահատմամբ, իրենց ոչ մի բանում մեղավոր չեն զգում; Բոլորը արդարանում են: Նրանց ամեն ինչ կարելի է: Նրանց համար ամեն ինչ հնարավոր է: «Ցանկանում եմ բարձրացնել մարդու պատվի ու արժանապատվության դրոշը»,- ասել է Ռիմաս Տումինասը:

Նա նշել է, որ «Էդիպ Արքան» պիեսի հետ իրեն շատ բան է կապում և ինքն այն նախկինում արդեն բեմադրել է:
Այս նախագիծը մեկնարկել է Աթենքի հունական ազգային թատրոնի ղեկավար Ստատիս Լիվատինասի նախաձեռնությամբ, ով ռուսական մշակույթին ու թատրոնին մոտիկից ծանոթացել է դեռ Մոսկվայում բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու տարիներին:

Ներկայացման մեջ կընդգրկվեն ինչպես ռուս, այնպես էլ հույն արտիստներ: Հույն արտիստները հիմնականում կկատարեն երգչախմբի դերակատարությունը, որը անտիկ թատրոնի անբաժանելի բաղադրիչն է:
«Թեև ես բաց հարթակում աշխատելու փորձ ունեմ, ես Հելսինկիի ստադիոնում բեմադրել եմ «Լիսիստրատը», սակայն «Էդիպ Արքան» մտահղացվել է շատ ավելի հզոր , նշանակալից, վեհ»,- ասել էՌիմաս Տումինասը:
Ավելացնենք, որ Աթենքից ոչ հեռու գտնվող Էպիդավրոսի ամֆիթատրոնը տեղավորում է 14 հազար հանդիսական:
    Դիտվել է 322 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306>>հաջորդ