Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Բաժանվել է աննախադեպ քանակությամբ Grammy

02.16.2016


ԱՄՆ-ում, Լոս-Անջելոսում կայացել է Grammy մրցանակաբաշխության 58-րդ արարողությունը, որը շնորհված մրցանակաների քանակով աննախադեպ է եղել: Ձայնագրությունների ամերիկյան ակադեմիան տարվա ընթացքում երաժշտական ոլորտում առավել աչքի ընկած աստղերի համար այս անգամ նախատեսել էր պարգևներ 83 անվանակարգերում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «interfax»-ին «ՏԱՍՍ»-ին:

Առավել շատ մրցանակներ բաժին են հասել ամերիկացի ռեփեր Քենդրիք Լամարին, երգիչ Թեյլոր Սվիֆթին և «Alabama Shakes» ռոք-խմբին:

Բայց նշենք, որ 4 գլխավոր անվանակարգերում հաջողությունը ժպտացել է միայն Թեյլոր Սվիֆթին, ում «1989» ձայնապնակը դարձել է 2015-ին թողարկվածներից լավագույնը: Մյուս գլխավոր մրցանակներին տիրացել են «Uptown Funk« երգով Բրունո Մարսը («Տարվա ձայնագրություն» անվանակարգ), «Thinking Out Loud» երգով Էդա Շիրանան և Էմի Վեդջը («Տարվա երգ» անվանակարգ) և Մեգան Թրեյները («Լավագույն նոր կատարող» անվանակարգ):

Ասնք, որ բազմաթիվ երաժիշտների ու խմբերի հետ միասին, Grammy է շնորհվել նաև ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջիմմի Քարտերին: Ի դեպ, սա նրա երկրորդ այդպիսի պարգևն է, որին նա արժանացել է «A Full Life: Reflections at Ninety» վերնագրով իր կենսագրության աուդիոտարբերակը թողարկելու համար:

    Դիտվել է 622 անգամ