Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Ըստ ռեժիսորի տարեկան անհրաժեշտ է 100 դեբյուտ

02.18.2016


Ռուսական կինոյի զարգացման համար անհրաժեշտ է տարեկան ոչ պակաս քան 100-ական ռեժիսորական դեբյուտ: Նման կարծիք է հայտնել կինոռեժիսոր Ալեքսանդր Սոկուրովը այսօր Սանկտ-Պետերբուրգում կայացած մամլո ասուլիսի ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ըստ նրա դա հնարավորություն կտա տարեկան բացահայտել 3-4 լուրջ անհատականությունների: «Իմ համար ցանկացած այլ խոսակցություն երկրում կինեմատոգրաֆիայի զարգացման մասին ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնի, եթե այնտեղ չլինի դեբյուտային կինո, չլինի նոր մարդկանց գերակայություն»,- նշել է նշանավոր ռեժիսորը:

«Ինձ ոչինչ չի ասում այն, որ ես կամ իմ հասակակիցներից որևէ մեկը նոր կինոնկար է արել: Կինոյի ապագան կախված է միայն այն բանից, թե մենք կթողնենք երիտասարդներին իրական կինոարտադրութայան մեջ»,-ասել է Սոկուրովը:

Նա նշել է, որ մեծ թվով դեբյուտանտներին հնարավորության ընձեռումը Հոլլիվուդում և եվրոպական կինոյում ընդունված պրակտիկա է: «Այդ մասին է խոսում նաև խորհրդային կինոյի պրակտիկան»,- ընդգծել է կինոռեժիսորը:
    Դիտվել է 400 անգամ