Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

«Եվրատեսիլ»-ը փոխել է իր գնահատման համակարգը

02.19.2016

«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպչները որոշել են կրկին փոփոխություններ մտցնել ելույթ ունեցող կատարողներին տրված միավորների համակարգում, որպեսզի խուսափեն այնպիսի իրավիճակներից, երբ որոշ կատարողներ ընդհանրապես միավորներ չէին ստանում: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով « Interfax»-ին:

Ինչպես հավաստիացնում է «The Guardian»-ը 2016թ.-ին պրոֆեսիոնալ ժյուրին և հեռուստադիտողները պետք է առանձին գնահատեն կատարողներին: Մինչ այժմ յուրաքանչյուր մասնակից-երկիր միավորներ էր տալիս իր կարծիքով 10 լավագույն կատարողներին: Տրվում էին 1-8, 10 և 12 միավոր: Ընդ որում միավորների բաշխման ժամանակ հաշվի էին առնվում և հեռուստադիտողների, և ժյուրիի գնահատականները:

Իսկ հիմա մասնակից երկրի կարծիքով 10 լավագույն երգերը հեռուստադիտողներից միավորներ (հենց նույն 1-8, 10 և 12 միավորները) կստանան առանձին և նույնպիսի միավորներ կստանան նաև ժյուրիի կողմից՝ առանձին: Ընդ որում թե ժյուրին և թե հեռուստադիտողները կարող են քվեարկել միևնույն երգիչների համար: Այսինքն յուրաքանչյուր երկիր կարող է տեսականորեն իր երգի համար ստանալ 24 միավոր:

Արդյունքները նույնպես կհայտարարվեն երկու փուլով: Սկզբում մասնակից 43 երկրներից յուրաքանչյուրը կհրապարակի միավորները, որոնք նշանակել են ժյուրիի անդամները, իսկ հետո կհրապարակվեն հեռուստադիտողների քվեարկության արդյունքները: Ընդ որում, միանգամից կհրապարակվի հավաքված ընդհանուր մավորների գումարը, որը կոնկրետ կատարողին տրվել է մասնակից բոլոր երկրների կողմից:

Միավորները կհրապարակվեն մրցույթի աղյուսակի ներքև հորիզոնականից, որպեսզի մինչև վերջին վայրկյանը պահպանվի ինտրիգը:

Կազմակերպիչները հույս ունեն, որ հիմա, երբ կխաղարկվեն երկու անգամ շատ միավորներ, չի մնա երկիր, որը միավոր չստանա և մրցույթն ավարտի 0-ով, ինչպես դա եղել է, օրինակ, 2003թ.-ին՝ բրիտանական «Jemini» դուետի դեպքում:

61-րդ «Եվրատեսիլ»-ը կայանալու 2016 թ.-ի մայիս ամսին՝ Շվեդիայում:

    Դիտվել է 723 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ