Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանրամասներ, որոնք, անգամ, ներկայացումը դահլիճից նայողներին հասանելի չեն

02.19.2016

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքի Ալեքսանդր Պուշկինի անվան դրամատիկական թատրոնը հետևելով եվրոպական և մոսկովյան առաջատար մի շարք առաջատար թատրոնների օրինակին, առաջին անգամ համացանցի ձևաչափով, ուղիղ հեռարձակմամբ կցուցադրի «Ավագ որդին» ներկայացումը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «krasmix.ru»-ին:

Իր բեմադրությունը այս եղանակով հանդիսատեսին թատրոնը ներկայացնում է առաջին անգամ: «Մեր համար սա փորձ է: Իհարկե մենք ցանկանում ենք հրավիրել ժամանակակից մարդկանց ուշադրությունը, ովքեր սովոր են իրենց ձեռքերում «խելացի» բջջային հարմարություններով անընդհատ գտնվել համացանցի տիրույթում: Բացի այդ մեր տարածաշրջանը շատ մեծ է և սա յուրահատուկ հնարավորություն է նրանց համար, ովքեր չեն կարող գալ մեր մոտ»,-նշել է թատրոնի գլխավոր ռեժիսոր Օլեգ Ռեբկինը:

Նրա ասելով «Ավագ որդին» ներկայացումը թատրոնի լավագույն բեմադրություններից է, որը սակայն շուտով դուրս է բերվելու խաղացանկից: Համացանցով ցուցադրվելու օրը՝ փետրվարի 25-ը, ներկայացումը դիտելու վերջին հնարավորություններից մեկն է լինելու: Ըստ ռեժիսորի համացանցային դիտումը կներկայացնի նույնիսկ այնպիսի մանրամասներ, որոնք, անգամ, ներկայացումը դահլիճից նայողներին հասանելի չեն:

Ուղիղ ցուցադրությունն ու միաժամանակյա տեսագրությունը պիտի իրականացվի 5 տեսախցիկների միջոցով:
    Դիտվել է 300 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306>>հաջորդ