Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Նա ապացուցեց, որ բարդը և խորը նույնպես կարող է դառնալ մասսայական

02.23.2016


Անցյալ շաբաթ կյանքից հեռացան երկու մարդ, ովքեր շատ ուժեղ ազդեցություն են թողել մեր աշխարհի վրա: Նելլ Հարփեր Լին և Ումբերտո Էկոն: Մահացան նույն օրը: Լին իր հայրենի քաղաքում՝ Ալաբամայի նահանգի Մոնրովիլ քաղաքում, առավոտյան՝ քնի մեջ: Էկոն՝ Միլանում՝ երեկոյան: Երկուսն էլ 9-րրդ տասնամյակի մեջ էին: Այդ մասին «tvkultura.ru»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը:

Նելլ Հարփեր Լին, կարելի է ասել մեկ գրքի հեղինակ է: 1960 թ.-ից հետո երբ հրապարակվեց այս տիկնոջ «Սպանել Ծաղրասարյակին» վեպը, նա դեռ ընդամենը մի քանի էսսեի հեղինակ էր: Նրա երկրորդ գիրքը՝ «Գնա և նշանակիր պահակին» վեպը լույս տեսավ ընդամենը մեկ տարի առաջ, որը, սակայն, հեղինակը գրել էր մինչև «Ծաղրասարյակը»: Նա խուսափում էր հանրային լինել, լռակյաց էր, պնդում էր, որ երբեք հաշվարկ չի արել հաջողության հասնելու վրա և, իր ասելով՝ «հույս է ունեցել բարեգութ և արագ մահվան արժանանալ քննադատների ձեռքերում»:

Ումբերտո Էկոն չի կարելի ասել, որ գրող է դարձել օրինաչափորեն: Նրան հռչակ բերած առաջին վեպը՝ «Վարդի անունը», նա հրատարակել է, երբ 48 տարեկան էր և ասում էր, որ չի պատրաստվել ստեղծագործել ընդհանրապես, որ իրեն միանգամայն բավարարել է գիտական գործունեությունը՝ որպես բանասեր, միջին դարերի մասնագետ: Նույնիսկ նրա վերնագրերը ուսուցողական են՝ «Լրիվ ետ», «Հորինիր քո համար թշնամի»: Համացանցում նրա երկրպագուներից մեկը գրել է. «Ժամանակն է, արդեն, ինչ-որ կերպ ապրել նաև առանց նրա վերահսկողության»:

Մի անգամ ամերիկացի հրատարակիչը Ումբերտոյին ասել է. «Դուք չափազանց բարդ եք մեր լսարանի համար, Ձեզ ոչ մեկը չի հասկանում և չի գնի»: Էկոն համաձայնում է փոքր հոնորարի, միայն թե ԱՄՆ-ում հրապարակի առաջին վեպը՝ «Վարդի անունը»: Շուտով նա գրքի հրատարակումից հետո սկսեց ստանալ հիացական նամակներ նույնիսկ ԱՄՆ-ի Միջին Արևմուտքի կովբոյներից: «Պարզապես մարդիկ սիրում են խոնարհեցնել բարդ տեքստերը, ինչպես անմատչելի լեռների բարձունքները»,- ասում էր Ումբերտո Էկոն:

«Ումբերտո Էկոն իրոք 20-րդ դարի համար հազվադեպ անհատականություն էր, որովհետև այդ անհատականությունը բացարձակ բազմակողմանի է և հազվադեպ այն իմաստով, որ այդ մարդը սարսափելի 20-րդ դարում զբաղվում էր հարմոնիայի փնտրտուքով, այն բանի, ինչը մարդկային գոյության հիմքն էր՝ աշխարհի հետ մարդու հարմոնիան»,- ասել է ռուս մշակութաբան Վիկտորիա Մարկովան:

Վեպը ծնվում է կերպարից, կարծում էր Էկոն: Բենեդիկտյանների մենաստանում գրքեր հավաքելը, որտեղ նա եղել էր ինչ-որ ժամանակ, դարձավ նրա «Վարդի անունը« վեպի խորհրդավոր գրադարանի նախատիպը: Իսկ Երկիր մոլորակի պտույտները փորձարարական նպատակներով ցուցադրող սարքը նրան հուշեց գրելու «Ֆուկոյի ճոճանակը»: Իսկ 17-րդ դարի գիտնակաների աշխարհագրական լայնությունը գտնելու եղանակի բազմամյա որոնումները դարձան «Նախօրեի կղզին» գրքի հիմքը:
    Դիտվել է 735 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ