Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Օրենքով կպաշտպանվի թատերական ռեժիսորի մտավոր սեփականությունը


Ռուսաստանի պետական դումայում նախատեսում են կազմակերպել կլոր սեղան՝ նվիրված թատերական ռեժիսորների հեղինակային իրավունքների պաշտպանությանը: Բանն այն է, որ մինչև այսօր այդ երկրում բեմադրություններ իրականացնողները պաշտոնապես չեն հանդիսանում իրենց ներկայացումների հեղինակ: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «radiovesti.ru»-ին:

Այդ իրավիճակը որոշվել է կարգավորել օրենքով:

Ռուսաստանի թատերական գործիչների միության ռեժիսորների գիլդիայի նախագահ Վալերի Ֆոկինը և իր գործընկերները եկող երեքշաբթի այդ հիմնախնդիրը կներկայացնեն երկրի օրենսդիրներին:

Այս խնդիրը շատ ավելի հրատապ է դառնում այն իրողության ֆոնի վրա, որ, օրինակ, վաղուցվանից կինոռեժիսորները օրենսդրորեն հանդիսանում են իրենց մտավոր ստեղծագործության սեփականատերը, իսկ թատրոնի ռեժիսորների մասին դրա վերաբերյալ խոսք չկա:

Թատերական ռեժիսորների մտավոր սեփականության օրենքով պաշտպանված չլինելու հանգամանքը արտահայտվում է այն բանով, որ հաճախ մի թատրոնում գտնված բեմական լուծումը հանկարծ հայտնվում է նաև մեկ այլ բեմում, կամ թատերախմբից հեռացած դերասանը դրամ վաստակելու նպատակով իր հետ վերցնում է ներկայացման ռեկվիզիտի ինչ-որ դետալներ և այլն:

Եվ շատ կարևոր է այն, որ հանդիսատեսները կարողանան տարբերակել՝ իրենք բեմի վրա տեսնում են կոնկրետ պիեսի մի մեկնաբանություն, որը հանդիսանում է համապատասխան բեմադրող ռեժիսորի մտավոր գործունեության արգասիքը:
    Դիտվել է 1033 անգամ
    123456789