Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատերական գարնան 1-ին խոշոր միջոցառումը Իբերո-ամերիկյան 15-րդ փառատոնն է

03.01.2016


Կոլումբիայում մարտի 11-ին կմեկնարկի Իբերո-ամերիկյան 15-րդ թատերական միջազգային փառատոնը, որին մասնակցում են աշխարհի բոլոր մայրցամաքները ներկայացնող դրամատիկական թատրոնների տասնյակ ստեղծագործական խմբեր:

Այս տարի, օրինակ, այդ միջոցառմանը կմասնակցեն 32 երկրներից ժամանած թատերախմբեր, որոնք Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի և հարակից բնակավայրերի թատերական 30 հարթակներում ներկայացնեն 46 տարբեր բեմադրություններ: Նախատեսվում է, որ փառատոնի շրջանակներում կկազմակերպվեն 20 լաբորատորիաներ և կանցկացվեն վարպետաց դասեր:

Նշենք, որ 1988թ.-ին սկիզբ առած և երկու տարին մեկ անցկացվող Իբերո-ամերիկյան միջազգային փառատոնը բավականին մեծ ժողովրդայնություն է ստացել և նախորդ մի քանի անգամ անցկացվածների գնահատականներով ունենում է մինչև 2 մլն հանդիսական:

Ավանդության համաձայն փառատոնում կներկայացվեն կատարողական արվեստի բոլոր ժանրերով ներկայացումներ՝ թատերական դասական գործեր, ավանգարդ, պարեր, կրկեսային արվեստ, տիկնիկային թատրոն, կաբարե, փողոցային շոու, մնջախաղ:
Փառատոնը աշխատանքները կամփոփի մարտի 27-ին:
    Դիտվել է 290 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ