Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Հույս ունեն, որ կկարողանան բարձրացնել գաղտնիքի վարագույրը գերեզմաններից

03.01.2016


Անգլիայի Սթրաթֆորդ Էյվոնի վրա քաղաքում ռադարների օգնությամբ մանրամասն նկարահանվել է Ոիլյամ Շեքսպիրի գերեզմանը: Այդ մասին «BBC»-ի տեղեկատվությունը փոխանցում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:

Ըստ «BBC»-ի այդ քաղաքի Սուրբ երրորդության տաճարում գտնվող գերեզմանը երբևէ չի ուսումնասիրվել կամ ռադարներով հետազոտվել:

Հայտնի է, որ, եկեղեցու խորանի հատվածում գտնվող Շեքսպիրի գերեզմանի կողքին կան ևս 4 շիրմաքարեր, որոնց տակ գտնվում են դրամատուրգի ընտանիքի 4 անդամների՝ կնոջ՝ Աննայի (Էնն), դստեր՝ Սյուզաննայի, փեսայի՝ Ջոն Հոլլի և թոռան՝ Եղիսաբեթի առաջին ամուսնու՝ Թոմաս Նեշի մարմինները:

Կա չապացուցված վարկած, որ, օրինակ, գերեզմանն իրենից ներկայացնում է ընտանեկան նկուղ կամ, որ, ընդհանրապես, Շեքսպիրի շիրիմն, իրականում դատարկ է: Այս ուսումնասիրությունն իրականացնողները հույս ունեն, որ իրենց աշխատանքի ավարտին կկարողանան գոնե մի փոքր բարձրացնել գաղտնիքի վարագույրը գերեզմաններից:

Հիշեցնենք, որ Բրիտանիան և ողջ աշխարհը դեռ շարունակում է նշել մեծ դրամատուրգի մահվան 400-ամյակը: Նրա մահվան և ծննդյան տվյալների մեջ նույնպես բազմաթիվ տարօրինակ համընկնումներ են հանդիպում: Համարվում է, որ Շեքսպիրը Լոնդոնում երկարատև կյանքի շրջանից հետո վերադարձել է հայրենի Սթրասթվորդ, մահացել է իր կյանքի 52-րդ տարում՝ իր ծննդյան օրը՝ 1616 թ.-ի ապրիլի 23-ին և հուղարկավորվել է այն եկեղեցում, որտեղ ծնվելուց հետո նրան կնքել են::
    Դիտվել է 354 անգամ