Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Մանկավարժների դերում հանդես կգան Բրոդվեյի հայտնի աստղեր

03.02.2016


Նյու-Յորքի Բրոդվեյի դերասաններին, ռեժիսորներին, խորեոգրաֆներին միավորող և աշխարհում մեծ համարում ունեցող «The Broadway Dreams Foundation» շաույթ չհետապնդող կազմակերպությունը Մոսկվայում կանցկացնի 10 օրյա արվեստանոց՝ տարբեր սերունդներ ներկայացնող ռուսաստանցի 60 դերասանների համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

«Սթեյջ էնթերթեյնմենթ» ընկերության փոխացմամբ այդ 60 դերասանները, որոնք մասնակցելու են «Մոսկովյան Բրոդվեյ» ծրագրին, ընտրվել են քասթինգի հիման վրա: Դրանք մեծամասամբ մյուզիքլներից հանդիսատեսներին քաջածանոթ արտիստներ են:

Իսկ մանկավարժների դերում հանդես կգան Բրոդվեյի հայտնի աստղեր, որոնց մեջ են խորոգրաֆ Սփենսեր Լիֆֆը («Spring Awakening», «Hedwig and the Angry Inch» մյուզիքլները բեմադրողը), դերասան Թայլեր Հանեսը («Կարդաբալետ», «Սիրելի Չարիթի», «Փայլ մազերի համար», «Օկլահոմա»), Բրոդվեյի նոր «Allegiance» հիթի՝ ռեժիսոր Սթաֆֆորդ Արիման:

«Մյուզիքլի ժանրի զարգացմանը զուգահեռ մենք բախվում են պրոֆեսիոնալ կադրերի պակասի հետ: Այդ իսկ պատճառով մենք որոշել ենք «Մոսկովյան Բրոդվեյ» կրթական ծրագրի շրջանակներում Մոսկվա հրավիրել Բրոդվեյի լավագույն վարպետներին:

Ուսուցման ծրագիրը կօգնի փորձառու արտիստներին բարձրացնել սեփական վարպետությունը մի նոր մակարդակի, իսկ սկսնակ դերասանների համար այն կդառնա մասնագիտական տարածք մուտք գործելու անցագիր»,- նշել է պրոդյուսեր Դմիտրի Բոգաչևը:

Վարպետաց դասերը կավարտվեն համերգ-համայնապատկերով՝ «Ռոսսիա» թատրոնում: Միասին բեմ դուրս կգան ուսուցիչները և աշակերտները: Հանդիսատեսին կներկայացվեն համարներ «Կաբարե», «Շախմատ», «Փայլ մազերի համար» և այլ մյուզիքլներից:

Ծրագրի գործընկերներն են ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը և ՌԴ նախագահի մշակույթի գծով հատուկ ներկայացուցիչ Միխաիլ Շվիդկոյը
    Դիտվել է 887 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ