Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Անաստասիան կերգի և կպարի Բրոդվեյում

03.04.2016


Ռուսաստանցի պրոդյուսեր Դմիտրի Բոգաչյովը հորդորել է ամերիկացի կոմպոզիտոր Սթիվեն Ֆլարետիին ստեղծել ևս 16 երաժշտական համարներ՝ ի հավելումն այն 6 ստեղծագործությունների, որոնք նա հեղինակել է «Անաստասիա» անիմացիոն ֆիլմի համար: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «teatral-online.ru»-ին:

Բոգաչյովը իր նոր նախագիծն սկսել է Մոսկվայում իրադարձային համարվող «Կատուներ», «Օպերայի ուրվականը» և մի շարք այլ հայտնի մյուզիքլների բեմականացումներն իրականացնելուց հետո: Նրա նոր նախագիծը վերաբերում է 1917 թ.-ին բոլշևիկյան պատժիչ մեքենայի զոհը դարձած ռուսական Նիկոլայ 2-րդ կայսեր ընտանիքի իբր կենդանի մնացած միակ անդամի՝ արքայադուստր Անաստասիայի կյանքի ոդիսականին և կբեմադրվի սկզբում Քնեքթիքութ քաղաքի «Հարթֆորդ սթեյջ» թատրոնում, ապա մեկ ամիս հետո կտեղափոխվի Նյու-Յորք և կշարունակի ցուցադրվել Բրոդվեյում:

Նոր մյուզիքլի բեմադրող ռեժիսորն է «Թոնի» մրցանակի դափնեկիր Դարկո Թրեսնյակը: Այն կիրականացվի ըստ այն անիմացիոն հայտնի ֆիլմի, որը նկարահանվել է «ХХ Century Fox» ընկերությունում: Պրեմիերան նախատեսված է մայիսի 12-ին:

Հիշեցնենք, ըստ լեգենդի, իրեն ռուսաստանի վերջին կայսրի դուստր հռչակած Աննա Անդերսոնը ներկայացնում է որ ինքն իրականում Ռոմանովների դինաստիայի ժառանգն է և փրկվել է Իպատևի տանը թաքնվելով: Նրա այս պատմության արձագանքները վերածվեցին մի քանի գրքերի, իսկ 1956 թ.-ին, նույնիսկ, նկարահանվեց ֆիլմ Ինգրիդ Բերգմանի գլխավոր դերակատարմամբ: Հիշեցնենք, որ այդ դերակատարման համար նշանավոր արտիստուհին արժանացավ Ամերիկյան կինոակադեմիայի բարձրագույն պարգևին՝ «Օսկար» մցանակի:

Տեսանյութեր

Դիտվել է 910 անգամ
123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484>>հաջորդ