Ջիգարխանյանը համապատասխան թերապևտիկ կուրս է անցնում վերակենդանացման բաժանմունքում03.07.2016
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը անցած շաբաթ օրը սրտի տագնապով հիվանդանոց տեղափոխվելուց հետո գտնվում է Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոցի վերկենդանցման բաժանմունքում: Այդ մասին տեղեկացնում է «ira-news.com»-ը:
80-ամյա դերասանը պառկած է սրտաբանության բաժանմունքում և անցնում է սրտի աշխատանքի բարելավմանը նպաստող համապատասխան թերապևտիկ կուրս:
Փետրվարին լրատվամիջոցները տեղեկացրել էին Ջիգարխանյանի հոսպիտալացման մասին: Արտիստի մոտ հայտնաբերվել էր սրտանոթային անբավարարություն՝ իշեմիկ հիվանդության ֆոնի վրա: Նրան բուժհաստատություն էր հասցրել երիտասարդ կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան:
Սակայն այդ ժամանակ Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնից լրագրողներին տեղեկացրել էին, որ արտիստի հիվանդանոց կատարած այցը կապված է եղել գրիպ հիվանդության հետ: