Անջեյ Վայդա: Նկարիչ դառնալու երազանքը սրտում փայփայած կինոռեժիսորը03.08.2016
Նշանավոր լեհ կինոռեժիսոր Անջեյ Վայդան օրերս ասել է, որ գաղափարների իր անձնական հավաքածոյում կուտակվել են 200-300 չիրականացված նախագծեր, որոնց ինքը պարբերաբար անդրադառնում է«քննելով, թե արդյոք, չկա՞ այնտեղ ինչ-որ մի բան, որը կարող էր հետաքրքիր լինել այսօրվա հանդիսատեսներին»: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
Անջեյ Վայդան մարտի 6-ին տոնեց իր ծննդյան 90-ամյակը: Այդ առթիվ Լեհաստանի տարբեր քաղաքներում կազմակերպվեցին տարբեր միջոցառումներ: Օրինակ, Լոձ քաղաքում կազմակերպվեց ազդագրերի ցուցադրություն, որոնք աշխարհի տարբեր երկրներում հանդիսատեսներին են ներկայացրել նրա ֆիլմերը: Իսկ Կրակովում անցկացվել է համերգ, որտեղ կատարվել են միայն նրա ֆիլմերում հնչած մեղեդիներն ու երգերը: Իսկ մայրաքաղաք Վարշավայում շուտով կմեկնարկի մի նախագիծ, որը կրում է «Գեղանկարչությունը Անջեյ Վայդայի ֆիլմերում» ծորագիրը: Բացի այդ, նույն նախագծի շրջանակներում Լեհաստանի մայրաքաղաքում նախատեսվում է անցկացնել դասախոսություններ և կինոցուցադրություններ, որոնք նվիրված կլինեն նկարիչ դառնալու երազանքը սրտում միշտ փայփայած կինոռեժիսորի ներաշխարհին, որն, ի վերջո, իր այդ ունակությունները դրսևորեց կադրի մեջ:
90-ամյա Վայդան հայտարարել է, որ տարիքն իրեն չի խանգարում և նա պետք է շարունակի աշխատել: «Քանի դեռ ես ֆիզիկապես ունակ եմ, ես ուզում եմ աշխատել մարդկանց մեծ խմբի՝ կինեմատոգրաֆիստների թիմի հետ, որպեսզի պատասխանեմ նրանց հարցերին և վարակեմ իմ էներգիայով»:
Անջեյ Վայդան կինոաշխարհին և հանդիսատեսներին հայտնի է իր այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են՝ « «Ջրանցքը» (1957թ.), «Մոխիր և ադամանդ»(1958թ.), «Մոխիր» (1965թ.), «Դրախտի դարպասները» (1967թ.) և այլն: Ընդհանուր առմամբ նա նկարահանել է մոտ 40 կինոնկար: