Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թուրք բանաստեղծը ներողություն է խնդրել կործանված Су-24-ի համար

03.10.2016

Թուրք բանաստեղծ Հուսեյն Հայդարը բանաստեղծական խոսքով ռուսաստանցիներից ներողություն է խնդրել 2015 թ.-ի նոյեմբերի 24-ին Սիրիայի երկնքում իր երկրի ռազմական ինքնաթիռի կողմից ռուսական ռմբակոծիչը վայր գցելու և օդաչուի սպանության համար:

Ասենք, որ իրականում «Ներողություն ռուս մեծ ժաղովրդից» վերնագրով բանաստեղծությունը, «newsru.com»-ի հավաստմամբ, հրապարակվել է դեռ 2015թ.-ի դեկտեմբերի 12-ին բանաստեղծի Facebook-ի էջում և թուրքական «aydinlikgazete.com» կայքում, սակայն, չգիտես ինչու հենց այսօր են, գրեթե բոլոր ռուսաստանյան լրատվամիջոցներն անդրադարձել դրան:

Հիշեցնենք, որ ռուսական Су-24 ռմբակոծիչը, որն իր տեղակայման բազա էր վերադառնում Սիրիայում գտնվող Իսլամական Պետություն խմբավորման զինյալների դիրքերը ռմբահարելուց հետո, անսպասելի հարձակման էր ենթարկվել թուրքական օդային ուժերին պատկանող F-16 կործանիչի կողմից և վայր գցվել:

Այրվող ինքնաթիռից կատապուլտված ռուս օդաչուներից մեկին՝ Օլեգ Պեշկովին, զինյալները խոցել էին ներքևից , իսկ մյուսին, օդանավի շտուրմանին, հաջողվել էր փրկել: Նշենք, որ այս թեմայով վերջին տեղեկատվական նյութերի համաձայն ռուս օդաչուին սպանող այդ զինյալները իրականում եղել են թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» կազմակերպության անդամներ:

Բանաստեղծ Հուսեյն Հայդարը իր երկրի անունից ներողություն է խնդրում մի ամբողջ շարք, իրեն առավել հարազատ, ռուսաստանցիներից՝ Լենինից սկսած, վերջացրած Գագարինով ու զոհված օդաչուի մորով:

«ԹԱԳԼՈՒՐԸ» ռուսերենից կատարված տողացի թարգմանությամբ ներկայացնում է այդ բանաստեղծական ներողությունը՝ էջի վերջում տեղադրելով նաև թուրքերեն բնագիրը:

Ներողություն ռուս մեծ ժաղովրդից

Ես թուրք բանաստեղծ Հուսեյն Հայդարս
Դարձա վկան ստոր և մութ արարքների,
Բայց ես վստահ եմ, որ պիտի դատեն բոլոր չարագործներին անիծյալ:
Աներևակայելի է, սակայն հանցագործությունն այդ
Իրականացվեց բոլորի աչքի առջև, և իմ մեղքն այն է,
Որ ես կարող էի, կարող էի փորձել կանխել այն,
Սակայն դժբախտաբար, դա գիտակցեցի միայն հետո:
Ես թուրք հեղափոխական Հուսեյն Հայդֆարս
Յուրաքանչյուր ռուսից, ամբողջ ռուս ժողովրդից ներողություն եմ խնդրում,
Առնականությամբ ռուսական լեռների, հարթավայրերի ու տափաստանների
Թող ինձ ների մեծ Լենինի հողը
Մեր աչքի առջև կտրվել են եղբայրական հանգույցները,
Այդ ամենը պատահել է և իմ աչքերի առաջ
Ես կարող էի, ես կարող էի խոչընդոտ լինել դրան:
Անհոգ չենք եղել, մեր մեղքը միայն այն է,
Որ մենք տեր չենք մեր երկրում,
Որ այդքան թույլ է լուսավորում հայրենական ջահը,
Այդ իսկ պատճառով Եվրասիային ու Թուրքիային եմ դիմում ես
Բանաստեղծությամբ ու երգերով ներողամտություն եմ հայցում
Մայակովսկուց, Գորկուց, սովետական Իվանից, որ պաշտպանել է
Իր հողը ֆաշիստներից:
Ներողություն եմ խնդրում երկրի հերոսներից,
Կանանցից, տղամարդկանցից, ծերունիներից և երեխաներից,
Զոհված 23 միլիոն մարդկանցից,
Եվ իր սխրանքը գործած Գագարինից
Եվ սովետական եղբորից, որը մեզ իր ձեռքը մեկնեց
Մեր մեծ ազգային կռվի ժամանակ,
Սեմյոն Արապովից* եմ ներողություն խնդրում:
Եվ ռուսաստանցի կանանցից, պատերազմ անցած,
Բոլոր նրանցից, ով իր հոգու շռայլությամբ,
Դժվար պահին ողողեց մեզ բարիքներով
Ես ներողություն եմ խնդրում ռուս գյուղացուց,
Եվ ռուս հեղափոխականից:
Ներկայությամբ բոլորի, ով զոհվել է պատերազմում,
Ներկայությամբ հազարավոր հրացանների ու զենքերի
Ես համարձակորեն հայտարարում եմ.
Ես թուրք բանաստեղծ Հուսեյն Հայդարն եմ,
Ես ընդունում եմ մեղքս, գլուխս շրջելով դեպի լույսը
Ես չկարողացա խայտառակությունից փրկել իմ երկիրը
Մեծ ռուս ժողովուրդ ներիր ինձ դրա համար
Եվ ծնկներս ծալելով ես Օլեգ Պեշկովի մորից եմ ներողություն խնդրում:

- *Սեմյոն Արապովը 1922 թ.-ի հունվարի 5-ից եղել է ՌՍՖՍՀ-ի լիազոր ներկայացուցիչը Թուրքիայում: Թուրքիայի առաջին նախագահ Մուսթաֆա Քեմալի (Աթաթուրքի) անձնական հանձնարարությամբ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում, որպես Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ձևավորման առաջին քայլերի և զարգացման խորհրդանշան 1928 թ.-ին կանգնեցվեց բրոնզե քանդակագործական մի կոմպոզիցիա, որտեղ Արապովի կերպարը թուրք առաջնորդների հետ միասին (հուշարձանի հարավային հատվածում) զբաղեցնում է գլխավոր տեղերից մեկը: Այս ձևով Աթաթուրքը իր երախտագիտությունն է հայտնել Խորհրդային Ռուսաստանին 1923 թ.-ին Թուրքիայի անկախության վերականգնմանն օժանդակելու համար:

- Հուսեյն Հայդարը ժամանակակից թուրք բանաստեղծ է: Ծնվել է 1956 թ.-ին: Նրա բանաստեղծությունների առաջին «Տառապող թուրքուջյուն» վերնագրով ժողովածուն արժանացել է Գրքի տան ակադեմիայի մրցանակին: Այնուհետև նա հրատարակել է «Սև երգեր», «Ջեմ», «Աստղային խավարում», «Մարմինը՝ ջրից» բանաստեղծությունների ժողովածուները:

Բանաստեղծության թուրքերեն տեքստը
Büyük Rus milletinden özür
Ben bir Türk şairi, Hüseyin Haydar,
Kahpece işlerin, karanlık dümenlerin görgü tanığı.
Suça batmışların sorgu günü gelecek elbet,
Fakat suçlu benim bugün, önümde işlendi cinayet.
Engelleyebilirdim mutlak, engelleyemedim.
Ben bir Türk devrimcisi, Hüseyin Haydar,
Özür diliyorum büyük Rus milletinin her ferdinden.
Bozkırların, dağların ve steplerin mertliğiyle,
Bağışlasın beni, yüce Lenin’in ülkesi,
Suçlu benim, gözümün önünde vuruldu kardeşlik,
Durdurabilirdim mutlak, durduramadım.
Bu suç bir aymazın suçu değil, benim suçum,
Memleketime sahip olamamışım demek,
Yeterince yanamamışım vatan ocağında.
Bağımsız Türkiye’nin ve Avrasya’nın başı için,
Sesleniyorum türkülerin ve destanların diliyle.
Özür diliyorum Mayakovski’den ve Gorki’den de,
Faşist orduların işini bitiren İvan’dan.
Vatanseverlik savaşının her kahramanından,
Çoluk çocuk, kadın erkek, asker sivil,
Tam 23 milyon yüz bin şehitten ve Gagarin’den.
Kurtuluş Savaşımıza el veren moy brat’tan,
Semyon Aralof ve ipe giden Tanya’dan
Ve yoksul kesesinden tenekeyle altın gönderen,
Devrimci Rus köylüsünden özür diliyorum…
Özür diliyorum Dumlupınar şehitlerinin huzurunda,
Demirin, çeliğin ve yüksek fırınların namusuyla,
Ve on binlerce tüfeğin, topun, kılıcın.
Ben bir Türk şairi, Hüseyin Haydar,
Suçumu itiraf ediyorum, yüzümü güneşe dönerek:
Ülkemi kör karanlıktan kurtaramamışım demek.
Özür diliyorum büyük Rus milletinden,
Diz çökerek Olgen Peşkov’un annesinin önünde.
    Դիտվել է 754 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308309310311312313314315316317318319320321322323324325326327328329330331332333334335336337338339340341342343344345346347348349350351352353354355356357358359360361362363364365366367368369370371372373374375376377378379380381382383384385386387388389390391392393394395396397398399400401402403404405406407408409410411412413414415416417418419420421422423424425426427428429430431432433434435436437438439440441442443444445446447448449450451452453454455456457458459460461462463464465466467468469470471472473474475476477478479480481482483484485486487488489490491492493494495496497498499500501502503504505506507508509510511512513514515516517518519520521522523524525526527528529530531532533534535536537538539540541542543544545546547548549550551552553554555556557558559560561562563564565566567568569570571572573574575576577578579580581582583584585586587588589590591592593594595596597598599600601602603604605606607608609610611612613614615616617618619620621622623624625626627628629630631632633634635636637638639640641642643644645646647648649650651652653654655656657658659660661662663664665666667668669670671672>>հաջորդ