Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Զրկեցին արտագերատեսչական պահակազորից՝ իսկ նրանք ստեղծեցին սեփականը

03.15.2016


Ռուսաստանի թանգարանների, գրադարանների և արխիվների անվտանգությունն այսուհետ կապահովեն Մշակույթի նախարարությանը ենթակա պահակազորային ծառայության աշխատակիցների միջոցով: Այդ մասին կառավարության համապատասխան որոշումը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևն արդեն ստորագրել է, որի համաձայն մշակույթի նախարարությանը տրվել է սեփական պահակազոր ձևավորելու իրավունք: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Այս նոր ենթագերատեսչական կառույցի ստեղծման առաջին քայլն արվել է նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, երբ դեռ 2015 թ.-ին նա կարգադրեց կրճատել ՆԳՆ աշխատակիցների թվակազմը 110 հազար մարդով: Կրճատումների հետևանքով մի շարք մշակութային հաստատություններ նոյեմբերի 1-ից զրկվեցին արտագերատեսչական պահակազորներից, որի արդյունքում պահապաններից զրկված բազմաթիվ մշակույթի օջախներ միահամուռ աղմուկ բարձրացրին: Եվ, չնայած այն հանգամանքին, որ երկրի խոշորագույն մշակութային հաստատությունների (Տրետյակովյան պատկերասրահի, Էրմիտաժի, Պուշկինի անվան թանգարանի) անվտանգությունը ոստիկանությունը շարունակում էր պահպանել նաև նոյեմբերի 1-ից հետո, սակայն բազմաթիվ այլ մշակութային հաստատություններում հսկողություն ապահովելու հարցը վերածվել էր օրախնդիր թեմայի, որն էլ ոլորտային գերատեսչությունը լուծել է սեփական միջոցներով:
    Դիտվել է 265 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244