Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Թատրոնների դռները գիշերը բաց կլինեն հանդիսատեսների առջև

03.19.2016


Մոսկվացի հանդիսատեսները մարտի 27-ի՝ թատրոնի միջազգային օրվա նախօրեին, հնարավորություն կունենան անվճար կրկին դիտել իրենց սիրելի շատ ներկայացումներ կամ ներկա գտնվել նոր բեմադրությունների պրեմիերաների: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:

Արդեն ավանդական դարձած «Գիշերը թատրոնում» ծրագիրը կմեկնարկի նկարիչ Պավել Կապլևիչի «Շչելկունչիկ» օպերայի համար ստեղծած հագուստների ցուցադրությամբ: Իսկ միջոցառման գլխավոր բեմահարթակն այս անգամ կդառնա Մայակովսկու անվան ակադեմիական թատրոնի բեմահարթակը, որտեղ կկայանա Բերթոլդ Բրեխտի «Կովկասյան կավճային շրջան» ներկայացման պրեմիերան: Իսկ Մոսկվայի «Ժամանակակից պիեսի դպրոց» թատրոնը այս միջոցառման շրջանակներում, Իոսիֆ Ռեկխելգաուզի բեմադրությամբ կցուցադրի հանդիսատեսների շրջանում մասսայականություն վայելող «Քաղաք» ներկայացումը:
Թատերական հրապարակներում և բեմերում այդ գիշեր սիրված դերասանների կատարմամբ կհնչեն բանաստեղծական կոմպոզիցիաներ, իսկ «Լենկոմ» թատրոնում տարբեր ներկայացումներից կցուցադրվեն առանձին դրվագներ, նաև՝ «Դուռը» փորձարարական ներկայացումը ռոք երաժշտի մասին : Իսկ պոեզիայի երեկոն կեզրափակվի Գոգոլ-կենտրոնում:

Հիշեցնենք, որ թանգարանների ու գրադարանների հետ միասին ամեն տարի մոսկովյան թատրոնները պատրաստում են հատուկ ծրագիր այն հանդիսատեսների համար, ովքեր ցանկանում են այդ մշակութային հաստատությունում մնալ շատ ավելի երկար, քան դա սահմանված է աշխատանքային գրաֆիկով: Այսպիսի միջոցառում առաջին անգամ անցկացվել է 2013 թ.-ին՝ նորարար թատերական ռեժիսոր Ռոման Վիկտյուկի նախաձեռնությամբ:
    Դիտվել է 314 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305306307308>>հաջորդ