Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դիմահարդարում, որը հանգեցնում է կերպարի դեմքի ճշգրիտ կրկնությանը

03.21.2016

Իր մանկության, քաղաքացիական և զինվորական գործունեության մասին կարևորագույն 67 հարցերի պատասխանները նախօրեին ունկնդիրներին է ներկայացրել վերածննդի դարաշրջանի հանճար Լեոնարդո դա Վինչին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այդ հետաքրքրական հանդիպումը նախօրեին կայացել է Մոսկվայի «Ստրաստնու վրա» թատրոնում, որտեղ իր հեղինակած «Ես Լեոնարդո դա Վինչին եմ: Անհավանական հանդիպում» բեմադրությամբ հանդես եկավ իտալացի դերասան, դրամատուրգ և ռեժիսոր Մասսիմիլիանո Ֆինացցեր Ֆլորին:

«Ես հանդիսատեսից ակնկալում եմ զգացմունքային վերապրում և ըմբռնում»,- ասում է Ֆլորին:

Նա ներկայացման համար կիրառում է բարդ դիմահարդարում, որը հանգեցնում է կերպարի դեմքի ճշգրիտ կրկնությանը: Նույնական են նաև հագուստները, նույնիսկ լեզուն, քանի որ տեքստը Ֆլորին մատուցում է վերածննդի ժամանակաշրջանի իտալերենով՝ դրա համար օգտագործելով Լեոնարդոյի գրավոր ժառանգությունը և հատկապես նրա «Գեղանկարչության մասին տրակտատ» աշխատությունը:

Ներկայացման ընթացքում բարձրացվող 67 հարցերի պատասխանների թվում դա Վինչին խոսում է նաև այն մասին, թե ինչ է նշանակում գեղանկարիչ, ինչպիսի հարաբերություններ կարող են ունենալ գիտությունն ու մշակույթը, ներկայացնում է բուսաբանության, անատոմիայի և մաթեմատիկայի մասին իր տեսակետները, մեկնաբանում իր հանրահայտ «Խորհրդավոր ընթրիք»-ը նաև կատարում կանխատեսումներ մարդկության ապագայի մասին: Եվ բոլոր այդ մենախոսությունները հիմնված են պատմական վավերագրերի և սկզբնաղբյուրների վրա:

Յուրաքանչյուր քաղաքում Լեոնարդո դա Վինչիի զրուցակիցների և երեկոները վարողների դերում հանդես են գալիս գիտության և մշակույթի հանրահայտ փորձագետներ: Երեկ մոսկովյան ներկայացման ժամանակ այդ դերակատարությունը ստանձնել էր կոլլեկցիոներ և «In Artibus» հիմնադրամի հիմնադիր Իննա Բաժենովան:

Ավելացնենք, որ այս հետաքրքիր թատերական նախագիծն իրականացվել է Մոսկվայի իտալական ինստիտուտի օժանդակությամբ:
    Դիտվել է 295 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170171172173174175176177178179180181182183184185186187188189190191192193194195196197198199200201202203204205206207208209210211212213214215216217218219220221222223224225226227228229230231232233234235236237238239240241242243244245246247248249250251252253254255256257258259260261262263264265266267268269270271272273274275276277278279280281282283284285286287288289290291292293294295296297298299300301302303304305>>հաջորդ