Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Այն սև շրջազգեստը, որով մեծ արտիստուհին սկսեց իր աստղային վերելքը

03.23.2016

Այսօր Մոսկվայի «Գելիկոն օպերա» թատրոնում բացվել է «Լյուդմիլա Գուրչենկոյի արտիստական կերպարները» ցուցահանդեսը, որտեղ ներկայացվել են դերասանուհու բեմական հագուստները: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Հատկանշական է, որ ներկայացված ցուցանմուշների հիմնական մասը դերասանուհին պատրաստել է իր ձեռքերով:

Բացի այդ ցուցադրանքում տեղ է գտել հայտնի մոդելյոր Վալենտին Յուդաշկինի պատրաստած բեմական այն հագուստը, որով նա հանդես է եկել Իսրայել կատարած հյուրախաղերի ժամանակ: Այստեղ է նաև այն սև շրջազգեստը, որով Լյուդմիլա Գուրչենկոն հասարակության առջև երևաց Էլդար Ռյազանովի 80-ամյակի հանդիսության ժամանակ: Դա հայտնի «Դիմակահանդեսային գիշեր» ֆիլմի այն հագուստն է, որով մեծ արտիստուհին սկսեց իր աստղային վերելքը կինոյում:
    Դիտվել է 324 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158159160161162163164165166167168169170