Կինոռեժիսորը դեմ է ֆիլմի համար հուշարձան կանգնեցնելու գաղափարին03.24.2016
Ռուսաստանի ռազմապատմական հ/կ-ի ղեկավար, կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին դեմ է արտահայտվել Մոսկվայում մեծանուն կինոռեժիսոր Անդրեյ Տարկովսկու «Անդրեյ Ռուբկյով» ֆիլմի համար հուշարձան կանգնեցնելու գաղափարին: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «ՏԱՍՍ»-ին:
«Ես չգիտեմ հուշարձաններ, որոնք նվիրված լինեն ֆիլմերին: Իմ կարծիքով դա աբսուրդ է: Դա մի փոքր պարզունակ է»,- ասել է Կոնչալովսկին:
Իսկ երբ նրան հիշեցրել են, որ հուշարձաններ կան՝ նվիրված Լեոնիդ Գայդայի կինոնկարներին, մասնավորապես «Կովկասի գերուհուն», Կոնչալովսկին պատասխանել է. «Հետո ի՞նչ: Մի՞թե դա արվեստի ստեղծագործություն է» և ավելացրել է, չէ՞ որ հուշարձան չկա «Սիքստինյան կապելլային», քանի որ Միքելանջելոյի այդ ստեղծագործությունը « հենց ինքը հուշարձան է» և այդ նույնը տրամաբանությունը տարածվում է նաև «Անդրեյ Ռուբլյով» ֆիլմի վրա:
Այս քննարկումից հետո մասնակիցները որոշել են, որ առավել ճիշտը կլինի, եթե հուշարձան կանգնեցվի հենց իր՝ մեծ ռեժիսոր Անդրեյ Տարկովսկու հիշատակին և այդ նպատակով հայտարարվի մրցույթ: