Քաղաքակրթական ներուժը կեցության բարձրագույն արժեք է:

Դե Նիրոն հրապարակել է ֆիլմը չցուցադրելու մասին հայտարարություն

03.28.2016

Հոլլիվուդյան հայտնի դերասան և «Tribeca» կինոփառատոնի համահիմնադիր Ռոբերտ դե Նիրոն հայտարարել է, որ իրենց միջոցառման ծրագրից հանել է «Պատվաստում. Կեղծիքից մինչև աղետ» վավերագրական ֆիլմի պրեմիերային ցուցադրությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «РИА новости»-ին:

Այս ֆիլմում հեղինակը՝ Էնդրյու Ուիյքֆիլդը ներկայացնում է պատվաստման վտանգի թեման, որը ստացել է հանրային մեծ արձագանք:

Էնդրյու Ուիյքֆիլդը, ով ունի նաև բժշկի մասնագիտություն, դեռ ավելի վաղ հայտարարել էր, որ երեխաների պատվաստումները կարող են հասցնել ծանր հոգեբանական խանգարումների: Նրա կինոնկարում, մասնավորապես, հաստատվում է, որ գոյություն ունի կապ երեխաների պատվաստման և աուտիզմի միջև:

Սկզբում դե Նիրոն, ում որդին տառապում է աուտիզմից, համաձայն է եղել և նույնիսկ ողջունել է այդ ֆիլմի ցուցադրումը, թեև հայտարարել է, որ ինքը չի կիսում դրա հեղինակի տեսակետները: Այնուամենայնիվ, ասել է նա, ինքը պնդում է, որ ֆիլմը ցուցադրվի, որպեսզի հասարակությունը սկսի այդ թեման քննարկել: Չնայած այդ ամենին, նա փոքր ինչ ուշ հրապարակել է այդ ֆիլմը փառատոնում չցուցադրելու մասին մեկ այլ հայտարարություն:

«Ֆիլմը ցուցադրելու մտադրությունս բացատրվում էր այդ հիմնախնդրի մասին զրույց սկսելու ցանկությամբ: Հիմնախնդիր, որը ես ու իմ ընտանիքը ընկալում ենք որպես խոր անձնական»,- նշել է աստղը: Բայց, ավելի ուշ արված հայտարարության մեջ նա արել է լրացում և նշել, որ հարցը քննարկելով «Tribeca» կինոփառատոնի և գիտական հանրության ներկայացուցիչների հետ, վճռել է, որ այդ թեմայի շուրջ «...ֆիլմը չի նպաստում քննարկումներին»:

«Փառատոնը չի փորձում շրջանցել սուր հարցադրումները կամ խուսափել հակադրություններից: Սակայն, մենք անհանգստացած ենք ֆիլմի մի քանի դրույթներից, որոնք չեն թույլատրում այն ներկայացնել փառատոնի ծրագրում»,- դե Նիրոյի փոխած մտադրությունը ամրագրում է փառատոնի Facebook-ի էջը:

«Tribeca» կինոփառատոնը հիմնադրվել է 2002 թ.-ին: Այն անցկացվում է Նյու-Յորքում՝ տարին մեկ անգամ: Այն իր առջև խնդիր է դնում կինեմատոգրաֆիայի միջոցով վերիմաստավորել հանրային գիտակցությունը և մասսայականացնել անկախ կինոն:
    Դիտվել է 289 անգամ
    123456789101112131415161718192021222324252627282930313233343536373839404142434445464748495051525354555657585960616263646566676869707172737475767778798081828384858687888990919293949596979899100101102103104105106107108109110111112113114115116117118119120121122123124125126127128129130131132133134135136137138139140141142143144145146147148149150151152153154155156157158