Զանգվածային թատերական ներկայացումների ու տոնակատարությունների որակի համար03.29.2016
Մոսկվայում կայացել է համառուսաստանյան «Գրանի տեատրա մասս» («Զանգվածների թատրոնի սահմաններ») ամենամյա մրցանակաբաշխությունը: Այդ մասին տեղեկացնում է «taglur.am»-ը՝ հղում անելով «tvkultura.ru»-ին:
« «Զանգվածների թատրոն»: Այսպես մենք անվանել ենք այն ժանրը, երբ յուրաքանչյուր քաղաքում անցկացվում են թատերականացված տոնակատարություններ, ներկայացումներ: Իհարկե մենք գովերգում ենք մարդկության բարոյական արժեքները և մարդկանց երջանկություն ենք պարգևում: Մենք ցանկանում ենք, որպեսզի այս մրցանակը օգնի բարելավել թատերական ներկայացումների ու տոնակատարությունների որակը»,- ասել է Ռուսաստանի թատերական գործիչների նախագահի զանգվածային թատերական արվեստի ձևերի գծով տեղակալ Վլադիմիր Լաստոչկինը:
2015 թ.-ին իրականացված միջոցառումներից լավագույնի համար պայքարել են ռուսաստանյան 45 տարածաշրջանների կողմից ներկայացված 70 նախագիծ: Հաղթողներ են ճանաչվել 9 անվանակարգերով մրցանակի արժանացածները: Այդ անվանակարգերից են, օրինակ, լավագույն հայրենասիրական, ազգային, տարածաշրջանային տոնակատարությունները, լավագույն ներկայացում երեխաների և պատանիների համար և այլն: Հաղթողներին են հանձնվել հատուկ արձանիկներ, կրծքանշաններ և դիպլոմներ:
Մրցանակի արժանացածների մեջ այս տարի շատ են եղել սոցիալական բնույթի միջոցառումների, մշակութային-պատմական շոուների, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված համերգների նախագծերը:
Ասենք, որ «Գրանի տեատրա մասս» («Զանգվածների թատրոնի սահմաններ») ամենամյա մրցանակաբաշխությունը, որը անցկացնում է Ռուսաստանի թատերական գործիչների միությունը, հիմնադրվել է 10 տարի առաջ: